Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոստիկանությունից թաքնվող մարդասպանը 7 տարի ապրել է կենդանաբանական այգում՝ ուտելով կրիաներին ու կենդանիների մրգերը (լուսանկար)

vestninews
Հեղինակ`
vestninews
21:48, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ոստիկանությունից թաքնվող մարդասպանը 7 տարի ապրել է կենդանաբանական այգում՝ ուտելով կրիաներին ու կենդանիների մրգերը (լուսանկար)
     Ավստրալացի հանցագործ Մալքոլմ Նադենն ամբողջ աշխարհում հայտնի էր դարձել իր անորսալիության շնորհիվ: Նա ոստիկանությունից փախուստի մեջ էր արդեն 7 տարի: Պարզվել է, որ այդ ամբողջ ժամանակ նա թաքնվել է կենդանաբանական այգում՝ սնվելով կրիաներով ու գողանալով այլ կենդանիների մրգերը:
     Նախկին անասնապահն ու մարդասպանը քնել է այգու աշխատակիցների համար նախատեսված շինության տանիքում, իր համար ուտելիք պատրաստել նրանց իսկ վառարանի վրա: Այս պատմությունն անգամ գեղարվեստական արձագանք է գտել գրքի տեսքով, որն ստացել է «Կապալառու» անվանումը: Դրանում պատմվում է մի պահակի մասին, ով փորձում է բռնել «թափառաշրջիկի», ով ապրում է այգու տարածքում: Պահակն սկսում է նկատել, որ աշխատակիցների սնունդը կորչում է, իսկ դրանց փաթեթավորումները հայտնաբերվում են այգու տարածքում այս ու այնտեղ ընկած:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6363 | 0 | 0
Facebook