Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Պատմական իրադարձություն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում

21:59, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Պատմական իրադարձություն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում
     2017թ. Հուլիսի 23_ը ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը, պատմական էր Ապարանի Սբ. Խաչ եկեղեցու համար, այդ օրը ոսկե տառերով կգրվի Սբ.Խաչի դարավոր պատմության մեջ։
     20 տարի առաջ կրկին ծիլեր արձակած հնամենի այս եկեղեցին, այդ օրը կանաչեց քահանայական օծության կարգով։
     Հուլիսի 23_ին մի շարք բարձրաստիճան հոգևորականների հետ միասին Ապարանում էր Կ.Պոլսի Պատրիարքական Տեղապահ Բարձրաշնորհ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։
     Տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, ձեռամբ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի կատարվեց Բարեշնորհ Վանանդ սարկավագ Բաղդասարյանի քահանայական ձեռնադրությունը, ով վերանվանվեց Տեր Վահրիճ քահանա Բաղդասարյան։
     Սուրբ Պատարագին ներկա էին Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի միաբաններ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
     Նորաօծ հոգևորականը իր քառասնօրյա պահեցողության շրջանը կանցկացնի Մայր Աթոռում, որից հետո կմեկնի Գերմանիա և կհամալրի Գերմանիայի հայոց թեմի հոգևոր դասը։
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
4047 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ