Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ (1948թ.) ՈՐՊԵՍ ԳԼՈԲԱԼ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
14:46, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ (1948թ.) ՈՐՊԵՍ ԳԼՈԲԱԼ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Մարդու իրավունքները լավ բանա, բայց մենակ էն պայմանով, երբ էդ իրավունքների իրացումը տեղիյա ունենում առանց կողմնակի միջամտության ու առանց հարկադրանքի: Այնինչ 1948թ. - ի դեկտեմբերի 10 - ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2 - րդ հոդվածում ասվումա, որ.

՝՝Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում՝՝:

Այսինքն էս Հռչակագրով արդեն ոտնահարվումա պետական կազմավորման սուվերենության, ինքնիշխանության իրավունքը, քանի որ տարբերակում չի դրվում համաձայն սահմանման ո՛չ ազգային, ո՛չ տարածքային - քաղաքական, ո՛չ անկախ ո՛չ էլ այլ տեսակ պետական կազմավորման մեջ: Ընենց որ, մառազմատիկ անկախականները, որոնք տգետ - տգետ միաժամանակ խոսում են ՝՝մարդու իրավունքներից՝՝, էրևումա, որ ըսկի չեն էլ կարդացել իրանց ՝՝անկախական՝՝ ըլնելով հանդերձ, որ մարդու իրավունքներ կոչվածը անտեսումա ազգային, էթնիկ, կրոնական, պետական հիմքերով կազմավորման ցանկացած սուվերենության իրավունքը:

Տեսած կլնեք, թե ոնց են ցույց տալիս հեռուստատեսությամբ ոմն մի դեգենեռատ ընտանիքԻ, որի անդամների թիվը հասնումա տասնութ մարդու ու որոնք հլը սպասում են տասնիններորդի ծնունդին, բայց որոնք չունեն ապրուստի միջոցներ մարդավայել ապրելու համար: Էդ արդեն Հռչակագրի տեսանկյունից մարդու իրավունքների խախտումա նշանակում, որի 23 - րդ հոդվածի 3 - րդ կետում ասվումա, որ.

՝՝Յուրաքանչյուր աշխատող իր և իր ընտանիքի մարդավայել գոյությունն ապահովող արդար ու գոհացուցիչ վարձատրության իրավունք ունի, որն անրաժեշտության դեպքում պետք է լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով՝՝:

Հիմա, եթե էս պայմանները տվյալ պետությունը ինչ - ինչ հանգամանքներից ու պայմաններից հելնելով, չկարողացավ ապահովվի, ուրեմն կարա դառնա արևմտյան դեմոկրատիայի ռազմական ագրեսիայի, ըսենց կոչված ՝՝հումանիստական ներխուժման՝՝ օբյեկտը: Նման ներխուժումներ շատ են էղել: Ու նման ՝՝հումանիստական՝՝ ներխուժումները հետապնդել են բացառապես պրոարևմտյան քաղաքական ռեժիմների հաստատման նպատակներ:

Այսինքն Հռչակագիր կոչվածը պատերազմա ուրվագծում եվրո - ամերիկյան դեմոկրատիայի համար, կարծես Եվրոպայում կամ Ամերիկայում չկա աղքատություն կամ գործազրկություն: Փաստորեն գեթ մեկ մարդու կամ ընտանիքի ըսենց կոչված ՝՝իրավունքի՝ խախտման դեպքում, եթե ամբողջ հասարակությունը հայտնվի ռմբակոծության տակ՝ լինի էդ անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, ուրեմն նման ագրեսիան օրհնված ու արդարացվածա: ՝՝Մարդասիրություն՝՝ եմ ասել՝ գնա գալիս եմ:

Բարեբախտաբար, մարդու իրավունքներից շաղակրատող մեր հայ լիբերալների գանգին դեմոկրատական ռումբեր հլը չեն ընգել ու հուսամ, որ երբեք չի ընգնի: Ասում եմ բարեբախտաբար, քանի որ հանուն ՝՝մարդու իրավունքների՝՝ ռումբեր նետողները չեն կարա բարձրությունից տարբերակեն, թե ովա տրաքելու՝ լիբերա՞լը, թե՝ հակալիբերալը: Հարուր հազարավոր անմեղ մարդկանց զոհ ու զրկանք հանուն մի ոմն դեգենեռատ ընտանիքի բարեկեցության, ես չեմ կարա ցանկանամ: Հայ լիբերալը հակառակ իրա կամքի, հլը որ պաշտպանվածա նման ագրեսիայից. ռուսական ռազմաբազան ի հեճուկս լիբերալի ցանկության շարունակումա գտնվել երկրում ու եթե Արևմուտքը հանգարծ հարված հասցնի Հայաստանին հանուն ըսենց կոչված ՝՝մարդու իրավունքների՝՝, էդ հարվածը ուղղակի կնշանակի հարված Ռուսաստանի Դաշնությանը, որի հետևանքները արդեն մեղմ ասած սարսափելի կլնեն հենց Արևմուտքի համար:

Այսպիսով, քաղաքական նպատակահարմարությունը Եվրոպայում ոչ հեռավոր անցյալում ագրեսիվ ֆաշիզմ ծնեց ու նույն ֆաշիզմը, բայց էս անգամ՝ գլոբալ մասշտաբով շարունակվումա ըսենց կոչված ՝՝մարդու իրավունքների՝՝ անվան տակ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     25.07.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7031 | 0 | 0
Facebook