Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կա՛նգ առ Ժամանակ

11:10, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Կա՛նգ առ Ժամանակ

* * *

Կա՛նգ առ Ժամանակ,

Գոնե մե՜կ վայրկյան դուրս եկ

Ուղեծրից,

Ուզում եմ քեզ լքել կա՛մ

Դու լքիր ինձ…


    

Կնճռոտ դեմքդ արդեն տհաճ է,

Ոտնաթաթերիդ մի կերպ ծվարած

Անցա՛ծն անցա՜ծ է,

Հուշերդ դա՜ռը…

Ու ցավ է դառնում իմ ցանկացած բառը…


    

… Դավաճա՜ն, անտարբեր Ժամանակի հետ

Ո՛չ բարեկամ եմ եղել ու

Ո՛չ էլ ընկեր…


    

Տարել եմ նրա կոկետությունը,

Նրա հումորով հիացել,

Տաքացրե՜լ եմ, գուրգուրել,

Իմ մաքուր արցունքով լողացրել…


    

Հիմա վրեժ է լուծում

Ժամանակն ինձնից,

իր թունոտ հայացքով սաղարթվում է դեմքիս…


    

Մե՛կ վազում է արագ

Ծեր աչքերիս առաջ,

Մե՛կ կանգնում է սրտիս՝ նվագելով հառաչ…


    

Փաթաթվում է վզիս

Պառավ կույսի նման,

Տեսնես ի՞նչ է ուզում, չե՛մ հասկանում նրան…


    

Չեմ էլ ուզում հիմա,

Որ գործադուլ անի,

Թող հեռանա գնա, միգուցե հանդարտվի…


    

Գարշապարը չգտա՜,

Պարտվեցի՛ տմարդի

(Ո՞վ է տեսել ինչ որ մեկը - ժամանակին հաղթի…)


    

Դավաճա՜ն, անտարբե՜ր Ժամանակի հետ,

Ո՛չ բարեկամ եմ ու

Ո՛չ էլ ընկեր…

- Կանգ առ Ժամանակ

Ժամանակն է արդեն…


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7121 | 0 | 0
Facebook