Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լուրջ դատողություններ ազատության, ազատականության, դեմոկրատիայի, ընդդիմության, հավասարության, արդարության, ստրկամտության, բռնակալության, քաղաքականության և մի շարք այլ զվարճալի հասկացությունների մասին

11:37, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Լուրջ դատողություններ ազատության, ազատականության, դեմոկրատիայի, ընդդիմության, հավասարության, արդարության, ստրկամտության, բռնակալության, քաղաքականության և մի շարք այլ զվարճալի հասկացությունների մասին

Քաղաքականության մեջ, ինչպես քերականության մեջ, այն սխալը, որը կատարում են բոլորը, կանոն է հռչակվում:

Անդրե Մալրո (1901 - 1976), ֆրանսիացի գրող, Դը Գոլի կառավարության մշակույթի նախարար


     Ազատությունն ու առողջությունը մեկ ընդհանրություն ունեն. դրանք ինչպես հարկն է գնահատում ես այն ժամանակ, երբ դրանց պակասն զգում ես:

Անրի Ֆրանսուա Բեկ (1837 - 1899), ֆրանսիացի դրամատուրգ


     Պետությունը մահանում է այն ժամանակ, երբ լավ մարդկանց հիմարներից չեն կարողանում տարբերել:

Անտիսփանես Աթենացի (Ք.ա.435-370թթ.), հույն փիլիսոփա


     Չափավոր ազատականություն. շանն ազատություն հարկավոր է, բայց և այնպես նրան պետք է շղթայակապ պահել:

Անտոն Չեխով (1860 - 1904), ռուս գրող


     Երբ քամին խաղաղ է փչում, ցանկացած ծովագնաց կարող է իր մասին բարձր կարծիք ունենալ ու պարծենալ: Բայց միայն քամիների անակնկալ փոփոխության դեպքում է ի հայտ գալիս նավի փորձառու ղեկակալի արվեստը:

Անտոնիոս Մեծ կամ սուրբ Անտոն (251 - 356), ճգնավոր


     Որքան շատ է դեմոկրատիան տարածվում ու ամրապնդվում, այնքան ավելի է կառավարությունը չարիք գործելու կարողությունից զրկվում ու այնքան ավելի են ազգերը հակվում համաձայնության ու պատերազմից խուսափելու:

Անտոնեն Դեբիդուր (1847-1917), ֆրանսիացի պատմաբան


     Բռնակալական իշխանությունը երկրորդ սերնդից այն կողմ չի անցնում. այն կա'մ անմիջապես, ինչպես բարդի, կտրում է բռնակալի կյանքը, կա՛մ խլում է ժառանգորդների կյանքը:

Ապպիանոս Կլավդիոս (մ.թ.ա. 340 - 273), հռոմեական քաղաքական գործիչ, հռոմեական իրավունքի հիմնադիրներից մեկը


     Բռնակալությունը սիրում է չարերին, որովհետև սիրում է շողոքորթություն, իսկ ազատ մարդը չի կարող շողոքորթել: Ազնիվ մարդը կարողանում է սիրել, բայց նա չի շողոքորթում: Բռնակալն իրենից վանում է բոլոր նրանց, որոնց սիրտը հպարտ է ու ազատ:

Արիստոտել (մ.թ.ա. 384 - 322), հույն փիլիսոփա


     Արդարամիտ լինելը դեռ չի նշանակում, որ նա գործերում էլ է արդար:

Արիստոտել


     Ընդհանուր առմամբ, քաղաքացին նա է, որը մասնակից է և' իշխանության գործադրմանը, և' ենթարկվելուն:

Արիստոտել


     Բռնակալների մեծ մասը ամբոխավարների միջավայրի ծնունդ է: Նրանք ձեռք են բերել ժողովրդի վստահությունը նրանով, որ զրպարտել են անվանիներին:

Արիստոտել


     Եթե թշնամին չի սպառնում, կնշանակի բանակը վտանգի մեջ է:

Արկադի Դավիդովիչ (ծնվել է 1930-ին), ռուս գրող, ասացվածքաբան


     Բռնակալին ծնում է ամբոխը, տապալում է ժողովուրդը:

Արկադի Դավիդովիչ


     Օրենքի դիկտատուրա՞: Բայց դիկտատուրայի դեպքում կարելի է ցանկացած օրենք հրապարակել:

Արկադի Դավիդովիչ


     Մեր երկրում (Ռուսաստանում) տեղ ունի զուտ բանդիտական երաշխիքը, որի անունը «Մերոնցականներին չենք հանձնում» է:

Արտեմի Տրոիցկի (ծնվել է 1955-ին), երաժշտական քննադատ


     Այն թագավորը, որն իր գանձարանը հպատակների ունեցվածքով է լցնում, նման է այն մարդուն, որն իր տան տանիքը սվաղում է այդ տան հիմքից հանված կավով:

Մուհամմադ աս Սամարղանդի (1250 - 1310) ուզբեկ մաթեմատիկոս ու աստղագետ


     Ավելի լավ է բոլորի հետ հիմար լինել, քան՝ միայնակ իմաստուն:

Բալտազար Գրասիան (1606 - 1658), իսպանացի գրող, գրաքննադատ ու փիլիսոփա


     Ընդդիմությունը պաշտպանիչ փական է, որի միջով դուրս է գալիս ժողովրդական ուժի և էներգիայի ավելցուկը, դա մի փակաղակ է, որն առանց պայթյունի վտանգին ենթարկվելու հնարավոր չէ փակել:

Բենժամեն Կոնստան (1767 - 1830), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ


     Մարդիկ ինչո՞ւ են մեծամասնության հետևից գնում: Մի՞թե նրա համար, որ մեծամասնությունն իրավացի է: Ո՛չ, հետևում են, որովհետև մեծամասնությունն ուժեղ է:

Բլեզ Պասկալ (1623 - 1662), ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա


     Հավասարությունը հասարակական կառուցվածքի, օրինականության, բարի բարքերի ու բարձր պաշտոններում իսկապես պիտանի մարդկանց հավաքագրման միակ ամուր հիմքն է:

Ջորջ Բեռնարդ Շոու (1856 - 1950), իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ, «Նոբել» մրցանակակիր


     Ստրկության վատթարագույն տեսակը սեփական վախի ստրուկը լինելն է:

Բեռնարդ Շոու


     Ամենամեծ հանցագործությունն անպատժելիությունն է:

Բեռնարդ Շոու


     Դեմոկրատիան դա այնպիսի կառուցվածք է, որը երաշխավորում է, որ մեզ կառավարելու են ոչ ավելի լավ, քան մենք արժանի ենք:

Բերնարդ Շոու


     Եթե դուք սկսեք ինքնազոհաբերությունից՝ հանուն նրանց, որոնց սիրում եք, ապա կավարտեք ատելությամբ նրանց նկատմամբ, որոնց համար ձեզ զոհաբերում եք:

Բերնարդ Շոու


     Դեմոկրատիան չի կարող մարդկային այն նյութից ավելի բարձր մակարդակի լինել, որից կազմված են նրա ընտրողները:

Բերնարդ Շոու


     Դեմոկրատիան մի սարքավորում է, որը երաշխավորում է, որ մենք ավելի լավ չենք կառավարվելու, ինչի արժանի ենք:

Բերնարդ Շոու


     «Երկաթե ձեռքով» կառավարման վերջը միշտ էլ գալիս է:

Բարաք Օբամա (ծնվել է 1961-ին), ԱՄՆ 44-րդ նախագահը


     Մեծ կայսրությունը մեծ կարկանդակի նման է, այն ավելի լավ է ծայրերից ուտել:

Բենջամին Ֆրանկլին (1706 - 1790) ամերիկացի քաղաքական գործիչ


     Եթե դու գնում ես մի բան, որը քեզ պետք չէ, ապա շուտով դու ստիպված կլինես վաճառել այն, ինչը քեզ անհրաժեշտ է:

Բենջամին Ֆրանկլին


     Մեղմ օրենքներին հազվադեպ են ենթարկվում, իսկ խիստ օրենքները հազվադեպ են գործադրվում:

Բենջամին Ֆրանկլին


     Առևտուրը դեռևս ոչ մի ժողովրդի չի սնանկացրել:

Բենջամին Ֆրանկլին


     Մեծ կայսրությունը, ինչպես մեծ կարկանդակը, ծայրերից է սկսում փշրվել:

Բենջամին Ֆրանկլին


     Նրանք, ովքեր պատրաստեն են հրաժարվել ազատությունից, որպեսզի վտանգից պաշտպանվեն, ո՛չ ազատության են արժանի, ո՛չ էլ անվտանգության:

Բենջամին Ֆրանկլին


     Դեմոկրատիան դա փառամոլության ստնտուն է:

Դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի:

Բերթոլդ Բրեխտ (1898 - 1956), գերմանացի արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, արվեստի տեսաբան


     Դեմոկրատիայի պայմաններում հիմարները քվեարկելու, դիկտատուրայի պայմաններում՝ կառավարելու իրավունք ունեն:

Բերտրան Ռասել (1872 - 1970), անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ


     Ամերիկացիները օվկիանոսը կկտրեն կանցնեն, որպեսզի դեմոկրատիայի համար մարտնչեն, բայց փողոցը չեն անցնի, որպեսզի քվեարկեն:

Բիլ Վոն (1915 - 1977), ամերիկացի հումորիստ


     Ավտորիտար իշխանությունը միշտ ժողովրդին վախեցնում է հեղափոխության արյամբ, բայց հեղափոխության արյունը դա ոչ թե հեղափոխականների, այլ իշխանության պատասխանատվությունն է:

Բորիս Բերեզովսկի (1943 - 2013), ռուսաստանցի մեծահարուստ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9714 | 0 | 0
Facebook