Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ՀՀ ում գտնվի գոնե մի դատավոր կամ դատախաղ, որ իմ ասածը չանի, ականջից բռնած կհեռացնեմ համակարգից--Վահրամ Շահինյան

erevannews
Հեղինակ`
erevannews
22:46, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Եթե ՀՀ ում գտնվի գոնե մի դատավոր կամ դատախաղ, որ իմ ասածը չանի, ականջից բռնած կհեռացնեմ համակարգից--Վահրամ Շահինյան

ՀՀ Նախագահի հանրահայտ ԱԺ ուղերձից և դրան հետևած դատավորների և դատախազների կալանավորումներից հետո, ՀՀ Արդարադատության համակարգում ստեղծվել է քաոսային իրավիճակ։

Դատավորները վախենում են գաղտնալսող սարքերից, հետ են վերադարձնում նախկինում ապորինի վճիռների համար վերցրած կաշառքները, առավել խելացիները աշխատանքից ազատման դիմումներ են գրում։
     Նույն իրավիճակն է նաև Քննչական կոմիտեներում, ՀՀ Գլխավոր դատախազը իր հայտարարության մեջ հստակ նշեց, որ եթե դատավարական խախտումների պատճառով լինեն արդարացման վճիռներ ապա պատասխան կտա և հսկող դատախազը և քննիչը։
     Այսօրվա իրավիճամում առաջնային հարվածի տակ են ընկել, հենց դատարանները և հրաժարվում են ավտոմատ վճիռներով օրինակնացնել նախաքննության մարմինների անգրագետ և կոռումպացված մեղադրանքները։
     Քննչական կոմիտեում այս առումով քիչ թե շատ նորմալ իրավիճակ է, սակայն լրիվ հակառակը՝ խայտառակ իրավիճակ է ՀՔԾ-ում։
     Այս կառույցի ղեկավար Վահրամ Շահինյանին կարճ ժամանակահատվածում հաջողվեց երբեմնի կուռ և պրոֆեսիոնալ կառույցը վերածել կամազուրկ առանց պետի §դաբրոյի¦ նույնիսկ բնական կարիքները չհոգացող մի միավորման։ Այս միավորման մեջ ոչ մի քննիչ ինքնուրույն մեղադրանք չի առաջադրում, ամեն ինչ որոշում է միայն մի հոգի՝ ՀՔԾ պետը, սա էլ անձի մեղավորությունը կամ տուժողի կարգավիճակը որոշում է միմիայն կաշառքով, դիցուք կապված գումարի չափից սպանությունով մեղադրյալից կարող էք դառնալ տուժող իսկ տուժողը կդառնա մեղադրյալ։ Նախկինում չկար և ոչ մի դատախազ և դատավոր, որ փորձեր հակաճառել ՀՔԾ պետին, նրա մոտ քննվող գործերի նկատմամբ չկար դատախազական վերահսկողություն, անպատժելի վիճակը այն աստիճան էր, որ ՀՔԾ ստրուկ քննիչը ուղղակի իրեն թույլ էր տալիս հայտարարել, ճիշտ է իրենց պետի բառերով, §որ եթե ՀՀ ում գտնվի գոնե մի դատավոր կամ դատախազ, որ իմ ասածը չանի, ականջից բռնած կհեռացնեմ համակարգից¦ ։
     Սակայն Նախագահի ուղերձից հետո վիճակը փոխվեց, դատավորները հրաժարվում են օրինականացնել ՀՔԾ պետի կոռումպացված որոշումները, նա էլ չի կարողանում դատավորներին իրեն չենթարկվելու համար ականջներից բռնել և հեռացնել համակարգից, մնում է երկու տարբերակ՝
     1..վերադարձնել կաշառքի գումարները և օբյեկտիվ քննություն կատարել
     2..սողալ և ծնկաչոք խնդրել դատախազներին և դատավորներին, որպեսզի վերջիններս օրինականացնեն իր անգրագետ և կոռումպացված որոշումները։
     Առաջին տարբերակը Շահինյանի դեպքում նույնիսկ չենք էլ քննարկում, վերջինս փողը սիրում է հայրենիքից և ընտանիքից առավել և պատկերացնել, որ նա գումար հետ կտա, դա հավասարազոր է ընկնել հալյուցինացիաների մեջ։
     Շահինյանը, ինչպես և սպասելի էր անցավ երկրորդ տարբերակին։Վերջին ժամանակները նրան հաճախ կարելի է տեսնել Բաղրամյան 26-ի, դատարանների և դատախազության դիմաց սողալուց և ծնկաչոք խնդրելուց։
     Երևույթը այնքան է հաճախացել, որ երբեմնի ականջ քաշող և համակարգից դատավոր ու դատախազ հեռացնող Շահինյանը հենց ինքն է դարձել ծիծաղի առարկա։
     Վերջերս Հյուսիսային պողոտայում պատահաբար ականատես եղա հետևյալ իրավիճակին։
     Սրճարանում ՀՔԾ նախկին կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի հետ միասին նստած էր մի երիտասարդ դատավոր։Վերջինս ուղղակի ասաց ՀՔԾ նախկին վարչության պետին... §ուզու՞մ ես Հյուսիսային պողոտայում սողացող Գեներալ լեյտենանտ տեսնել, զանգիր նախկին պետիտ և ասա, որ իմ մոտի իր հերթական սարքած գործով արդարացման վճիռ եմ արձակելու¦ ։
     Զանգեցին Շահինյանին թե ոչ, ես չնկատեցի, միայն հեռանալուց նկատեցի, որ երկուսն էլ բարձր տրամադրությամբ կարգավորում էին իրենց հեռախոսների տեսախցիկները, ակնհայտ էր, որ պատրաստվում էին ինչ որ արտառոց բան տեսանկարահանելու։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11953 | 0 | 0
Facebook