Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2010 մարտի 18ը Ֆլորա Մարտիրոսյանի հետ

Artak Aghajanyan
Հեղինակ`
Artak Aghajanyan
20:39, հինգշաբթի, 14 մարտի, 2013 թ.
2010 մարտի 18ը Ֆլորա Մարտիրոսյանի հետ

2010 թ. դարձյալ նույն Ֆիլհարմոնիան ու նույն Արամ Խաչատրյանի արձանն: Ազդագրերն ավետում են սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հերթական մենահամերգի մասին: Երևանցիներն սկսւմեն անհամբեր սպասել իրենց սիրելի երգչուհու հետ հանդիպմանն: Այն կայանալու էր մայրության, գեղեցկության տոների ու գարնանային զարթոնքի միամսյակին՝ մարտի 18ին: Հանրահայտ երգչուհու երկար տարիների հավատարիմ երկրպագուներն կանխագուշակումներ էին անում համերգի անակնկալների մասին: Նրանք համոզված էին որ գարնանային համրգն լինելու էր յուրահատուկ: Մարտի 8ին Ֆլորա Մարտիրոսյանն հյուրընկալվում է հայկական հեռուստաալիքներից մեկի առավոտյան ծրագրին և ուղիղ եթերով խոստանում մոտալուտ համերգին անակնկալներ ու անմոռանալի ակնթարներ: Նրա համերգներն հենց ինքնին անակնկալներ էին:

Բայց այ քեզ կյանք… մարտի 8ի երեկոյան վախճանվում է երգչուհու մայրը: Երգչուհու երկրպագուներն տխրում ու տարակուսում են. Արդյոք երգչուհին կհետաձգի մենահամերգն: Վստահորեն կարող ենք ասել, որ Ֆլորա Մարտիրոսյանի նվիրվածությունն բեմին ու հանդիսատեսին լավագույնս արտահայտվեց հենց այդ օրերին:

Մարտի 18ին մեծահամբավ երգչուհին ելնում է բեմ: Նման հուզված հանդիսատես Ֆիլհարմոնիան երբեք չէր տեսել: Ամենքն դարձել էին 1 ամբողջություն 1 նպատակով՝ մխիթարել, սատարել ու փորձել մի փոքր ուրախացնել իրենց սիրելի երգչուհուն: Ողջ համերգային ծրագիրն նվիրված էր Մայրերին: Համերգն սկսվեց երախտավոր երգչուհու «Դարդս տվի հովերին» կատարմամբ: Հանդիսատեսի աչքից չվրիպեց երգչուհու արցունքտ ու հուզված աչքերն, կատարման վերջում դահլիճը պայթեց սրտաբուխ ու հոտնկայս ծափողջյուններից: Հոտնսկայս ծափերն չէին դադարում: Նրանք այդպես էին արտահայտում իրենց սերն ու նվիրվածությունն: Ու թերևս հենց այդ ծափողջյուններն էին որ ուժ տվեցին Ֆլորա Մարտիրոսյանին շարունակելու համերգն: Երբ նա բեմում էր ու երգում էր իր ժողովրդի համար, նա մոռանում էր ամեն ամեն բան ու նվիրվում միայն բեմին ու հանդիսատեսին: «Դարդս տվի հովեր» ին հաջորդեց «Կուզեմ հիմի» ն, «Երանի թե» ն, «Վարդ սիրեցի» «Մշո հարսներ» ն, որոնք Ֆլորա Մարտիրոսյանի դուդուկին նմանվող մեղրածոր ձայնով դառնում էին աղոթքներ: Մինչ մյուս կատարումներին անցնելը սիրված երգչուհին շփվում է ժողովրդի հետ ու հայտնում.- Այսօր մենք տխուր օր չպիտի ունենանք, պետք է բոլորս ուրախանանք ու ուրախությունն համերգից հետո էլ պետք է շարունակեք ամենքդ ձեր օջախներում: ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ ԵՆ:

Ֆլորա Մարտիրոսյանն այդ օրը չէր մոռացել նաև իր հանդիսատեսի սիրելի երգերն ու երգեց նաև «Ծովաստղիկս» , «Իմ հասակը» , «Լիրիկական»: Իսկ «Գիշեր ու ցերեկ» ը կատարելիս երգչուհին շնորհակալություն հայտնեց իր ընկերներին դժվար պահին իր կողքին լինելու համար ու այն նվիրեց նռանց: Դահլիճն ինչպես միշտ ձայնակցում էր իր սիրելի երգչուհուն: «Մայրս լիներ» ՝ այդ երգը կատարելիս Ֆլորա Մարտիրոսյանն այն նվիրեց իր մայռիկին ու բոլոր մայրերին և մաղթեց նրանց բոլորին աթողջություն ու երկար տարիների կյանք: Երգչուհոին արտասվում էր ու միևնույն ժամանակ երգում: Հանդիսատեսը շունչը պահած լսում ցնցվում ու նույնպես արտասվեց այդ հուզառատ կատարումից:

Ֆլորա Մարտիրոսյանն համերգը եզրափակեց «Մշո Գորանի» ով ու համեգին ներկա բոլոր կանանց ու աղջիներին նվիրեց Կարմիր Վարդեր: Հանդիսատեսը դեռ երկար էր ծափահարում երգչուհուն….

Մեր սիրելի երգչուհի, սիրելի Ֆլորա Մարտիրոսյան մենք այսօր էլ հիշում ենք Ձեզ, Հիշում ենք Ձեր ամեն համերգային օր, ամեն ակնարթն Ձեզ հետ: Դուք այսօր էլ մեզ հետ եք: Ամենքիս կողքին, ՀԱՎԵՐԺ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ:

Հատված Ժողովրդական Արտիստուհու համերգից :Մարտի 18, 2010թ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6514 | 0 | 0
Facebook