Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կին առեղծված (Հ.Մ-ին)

22:48, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Կին առեղծված (Հ.Մ-ին)
    
    
    

Չհասկացա -

Ա՞չքս էր հոգնած

Թե՞ ուղեղս մթագնած,

Երբ պատահմամբ տեսա ինչպես

Խաչին մի Կի՜ն էր գամված…


    

Ո՞վ էր տաջվում-

Ե՞ս թե՞ Կինը,

Իրակա՞ն էր թե՞ երազ,

… Կյա՞նքն էր նիզակ խրել սիրտը

Ձեռքերով բի՜րտ ու դաժան…


    

Մի պուտ արյուն

Կրծքից կախվե՜լ -

Ծորացե՜լ էր ձախ կոնքին,

Ու կիսամերկ բորբ մարմնից

Խա՜չն էր տանջվում ցավագին…


    

Բե՛ռը-խաչի՜ն,

Խա՛չը-բեռի՜ն,

Հոգու ծուծքը լճացե՜լ էր չոր գետնին,

… Հողն իր ագահ կոկորդով

Բույրն էր ըմպում կանացի…


    

Չէ՜, լաց չկա՜ր,

Չկա՛ր բողո՜ք,

Ցա՜վը կո՛ւլ էր գնացել,

… Փո՛րձ էր անում գամված ձեռքով

Աչքին կախված

Մազափունջը հեռացնել…


    

Սկիզբը չկա՜ր,

Վե՛րջն էր սկզբում,

Չկար պատկերի իմաստը թաքուն,

… Ո՞վ կհասկանա քեզ Կին առեղծված -

Խաչի՜ն,

Հողո՜ւմ,

Երկնքո՜ւմ…


    

Ս.Ումառ-Հարությունյան

22.07.17 Երևան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8212 | 0 | 0
Facebook