Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մարդասիրության, խաղաղության օրրան» Խորհրդային Միության ու «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինի վերաբերմունքը Գերմանիայի ու ֆրանս-անգլիական դաշինքի միջև հնարավոր պատերազմին

01:34, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
«Մարդասիրության, խաղաղության օրրան» Խորհրդային Միության ու «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինի վերաբերմունքը Գերմանիայի ու ֆրանս-անգլիական դաշինքի միջև հնարավոր պատերազմին

Հաջողություններ արձանագրող Ամերիկան ու Եվրոպան Ռուսաստանի մարմնին սերտաճած անբուժալի վերքեր են:


     Ցարական Ռուսաստանի պատմությունը ծայրից ծայր արյունալի պատերազմների պատմություն է: Արյունալի է եղել նաև աշխարհի բոլոր հզոր պետությունների պատմությունը: Երբ Հոկտեմբերյան հեղափոխությունը հռչակեց աշխարհի ամենամարդասիրական հասարակությունը կառուցելու մասին, ուր մարդը պիտի ամենաթանկ կապիտալը լիներ, միլիոնավորները միամտաբար հավատով լցվեցին իրենց ապագայի նկատմամբ: Ավա՛ղ, , այդպես չեղավ, որովհետև ռուսական սոցիալիզմի բուն նպատակն ամենուր խառնակություն հաստատելու ճանապարհով աշխարհին տիրելն էր: Պատերազմն ու մարդկությանը դրա պատճառած չարիքները Խորհրդային Միության ու նրա առաջնորդ Ստալինի համար առ ոչինչ էին, եթե դրանք նպաստում էին Խորհրդային Միության դիրքերի ամրապնդմանն ու նրա ծավալապաշտական ձգտումների իրականացման համար անհրաժեշտ նախատրյալների ստեղծմանը:

1939 թվականի օգոստոսի 23-ին կնքվում է «Ռիբենտրոպ-Մոլոտով» տխրահռչակ պայմանագիրն աշխարհի վերաբաժանման մասին, իսկ դրանից ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 19-ին, տեղի է ունենում ՀամԿ (բ) Կ Կենտկոմի Քաղբյուրոյի պլենումը. ընդարձակ զեկուցումով հանդես է գալիս Ստալինը, որը մասնավորապես ընդգծում է.


     «Ընկերնե՛ր, Խորհրդային Միության ու Աշխատավորների մեր կուսակցության շահերից է բխում, որ պատերազմ բռնկի գերմանական Ռեյխի ու ֆրանս-գերմանական կապիտալիստական դաշինքի միջև»:
    
    
Այս աղաղակող փաստը, բնականաբար խնամքով թաքցվում է, համենայն դեպս ներկա Ռուսաստանում ոչ մեկը Ստալինի այս նախադասությանը չի անդրադառնում:

Ամեն օր ինտերնացիոնալիզմի, աշխատավորների համերաշխության ու միասնության մասին շաղակրատող գիշատիչ պետության համար այդ և այլ երկրների աշխատավորների կյանքը, ինչպես իր քաղաքացիների կյանքը, ոչ մի արժեք չի ունեցել:
     Երբեք մի՛ վստահեք հյուսիսից հնչող խաղաղասիրական կոչերին ու հորդորներին, երբեք մի՛ հավատացեք Ռուսաստանի մարդասիրությանը, նրա պարտադրած «խաղաղությանը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8881 | 0 | 0
Facebook