Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
21:32, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ
    

00


    

Ինձ չես լքում, չես հեռանում
     Եվ միշտ կողքիս ես,
     Քանի դու կաս` հանգիստ եմ ես,
     Բայց կաշկանդու՜մ ես:

Միշտ հսկում ես ամեն քայլս`
     Դա միշտ զգում եմ,
     Հսկում ես և խաղաղ քունս,
     Իսկ դու արթուն ես:

Չե՞ս համոզվել այսքան տարի`
     Արդյոք ես ով եմ,
     Տեսնու՞մ ես` ով թույլ, տկար է`
     Ես նրա քով եմ:

Երբ լռության պատն եմ քանդում`
     Ի՞նչ օգուտ, ասա՛,
     Ջուրն իր ճամփեն գտնում, գնում`
     Ինչ կուզես, արա:

Գլուխդ դիր ուսիս, քնիր,
     Թող օրոր երգեմ,
     Հանգի՜ստ մնա. Այս տարիքում
     Դժվա՜ր թե փոխվեմ:

Թե անունդ Խիղճ չլիներ`
     Քեզ ո՞նց ներեի,
     Անխիղճ դարում ի՞նչ ես ուզում`
     Թող ապրեմ, էլի՜...

21.07.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4403 | 0 | 0
Facebook