Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նկարների բացօթյա հրապարակային ցուցահանդես Աբովյանում

12:20, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Նկարների բացօթյա հրապարակային ցուցահանդես Աբովյանում


     Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց զբոսայգում Աբովյանի երիտասարդական ակումբի մասնակիցները կազմակերպեցին ու անցկացրին նկարների բացօթյա հրապարակային ցուցահանդես` երեկոն ուղեկցելով երգերով, երաժշտական կատարումներով, ինտերակտիվ խաղերով ու զվարճալի պահերով:
     Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես «ՍՕՍ» մանկատան երեխաների աշխատանքները, այնպես էլ գործեր, որ հեղինակել էին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի սաները: Զբոսայգու այցելուները ուշադրությամբ էին զննում երեխաների յուրաքանչյուր աշխատանք` փորձելով ներթափանցել պատկերի խորքը:
     Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ նկարների հեղինակ երեխաներին տրվեցին նաև հուշանվերներ` ի նշան խրախուսանքի:
     Հավելենք, որ սեպտեմբերին նախատեսվում է միջոցառման շարունակությունը` երաժշտական բացօթյա համերգի ուղեկցությամբ:


    
    
    

http://www.abovyan.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3563 | 0 | 0
Facebook