Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ

12:16, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ

Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում հուլիսի 6-ից 15-ը կայացած 2016-2017 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ՝ շահելով երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր: Մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը, իսկ գովասանագրի՝ Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Կիրակոսյանը:

ՀՀ հավաքականը ղեկավարել են ԵՊԲՀ-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Դավինյանը և Հրաչյա Խաչատրյանը։

Նշենք, որ «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան այս ուսումնական տարվա առաջին օլիմպիադան էր: Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայից, հուլիսի 12-23-ը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։


    
    
     http://edu.am/index.php/am/news/view/6681
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3349 | 0 | 0
Facebook