Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համեմով եւ մաղադանոսով պատրաստված ըմպելիքը կօգնի ազատվել թունավոր նյութերից

Հովսեփ
Հեղինակ`
Հովսեփ
09:21, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Համեմով եւ մաղադանոսով պատրաստված ըմպելիքը կօգնի ազատվել թունավոր նյութերից

Համեմը եւ մաղադանոսը հայտնի են իրենց անհավանական ազդեցություններով: Նրանք օրգանիզմը մաքրում են այնպիսի ծանր մետաղների թունավորումից, ինչպիսիք են նիկելը, ուրանը, կապարը, կադմիումը, մկնդեղը, ալյումինը եւ սնդիկը: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել համեմից եւ մաղադանոսից պատրաստված ըմպելիքը` խմելով 14 օր օրգանիզմը թունազերծելու համար:

Ծանր մետաղների պատճառով առաջացած թունավորումը կարող է վնաս պատճառել առողջությանը եւ մի շարք խնդիրներ առաջացնել: Փաստ է, որ մենք հաճախ ենթարկվում ենք ծանր մետաղների ազդեցությանը, այդ պատճառով անհրաժեշտ է օգտագործել այս ըմպելիքն առողջության հետ կապված լուրջ խնդիրներից զերծ մնալու համար:

Ծանր մետաղներով թունավորվելու նախանշաններն են՝

•դեպրեսիա, ուղեղի մթագնում, անհանգստություն

•թույլ իմունային համակարգ

•ալկոհոլային անհանդուրժողականություն (ալերգիա)

•մարսողական խնդիրներ

•քրոնիկ հոգնածություն

•կանացի վերարտադրողական խնդիրներ

•անքնություն

•մկանային նոպաներ

•մկանների եւ հոդերի ցավ

•հիշողության կորուստ

•մարմնի անբացատրելի քրոնիկ ցավեր եւ գլխացավեր

•գիշերային քրտնարտադրություն

•սեւ շրջանակներ աչքերի տակ

•սակավարյունություն եւ արյան խանգարումներ

•մաշկային խնդիրներ

•ատամների զգայունություն

•մարմնի ցածր ջերմաստիճան, սառը ոտքեր եւ ձեռքեր


    

Եվ համեմը, եւ մաղադանոսը շատ օգտակար են աղիների համար շնորհիվ իրենց մանրէասպան հատկության: Առողջ աղիներն ամրապնդում են իմունային համակարգը, որն էլ իր հերթին նվազեցնում է մի շարք քրոնիկ հիվանդությունները: Բացի այն, որ նրանք ունեն միզամուղ հատկություն, նրանք հիանալի միջոց են նաեւ երիկամները մաքրելու համար եւ նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: Համեմը եւ մաղադանոսը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր տառապում են շաքարախտով:

Այս ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

Մեկ փունջ համեմ

Մեկ փունջ մաղադանոս

Նեխուրի 2 ցողուն

¼ կիտրոն

Այս ամենը լցնել հյութաքամիչի մեջ եւ ստացված հյութն առանձնացնել 2-3 մասի: Անհրաժեշտ է օգտագործել 48 ժամվա ընթացքում: Բացի դրանից անհրաժեշտ է հիշել, որ այս ըմպելիքը շատ թանձր է, իսկ դա նշանակում է, որ ոմանց մոտ կարող է սրտխառնոց եւ գլխացավ առաջացնել:

Աղբյուրը` galatv.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5122 | 0 | 0
Facebook