Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՀՔԾ ՊԵՏԸ 82000 ԱՄՆ ԴՈԼԱՐ Է «ՔՑԵԼ» ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻՆ

erevannews
Հեղինակ`
erevannews
05:11, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
ՀՔԾ ՊԵՏԸ 82000 ԱՄՆ ԴՈԼԱՐ Է «ՔՑԵԼ» ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻՆ
    
ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հանցավոր տնտեսական գործունեությանը մամուլը
անրադարձել է:
Ճիշտ է մինչ այդ վերջինիս գործունեությունը հիմնականում կապված էր քննվող քրեական գործերը «շուռ» տալու կամ անմեղ մարդկանց իրական հանցագործների փոխարեն կալանավայրեր ուղարկելու համար գումար վերցնելով;Դրանցից հանրաճանաչներն էին` 300.000 ԱՄՆ դոլարի դիմաց 2008 թ. նախագահական ընտրությունների օրը Աչաջուր գյուղում կրկնակի սպանություն կատարած անձանցից մեկին գործի միջից մաքուր հանելը, մարդասպանը նույնիսկ գործով վկա չդարձավ;
1.200.000 ԱՄՆ դոլարի դիմաց Յուվեցի Կարոն մեղադրյալից դարձավ տուժող, իսկ Արթուր Զադոյանը, որին բառիս բուն իմաստով գնդակահարել էր Յուվեցի Կարոն և ով միայն հրաշքով էր ողջ մնացել դարձավ մեղադրյալ; Միայն 6 տարի անց 2016 թ-ին Արթուր Զադոյանը արդարացվեց, Սակայն Յուվեցի Կարոյի տուժողի կարգավիճակը չփոխվեց; Նույն գործի շրջանակներում կոծկվեց նաև Յուվեցի Կարոյի կողմից ՀՀ գողացված մեքենաների ներմուծումը և կեղծված նույնականացման համարներով դրանց պետական գրանցում տալու գործը;
250.000 ԱՄՆ դոլարով պատասխանատվությունից ազատվեց Արմավիրի գլխավոր բժշկի տղան, որը զենքով հարձակվել էր ՃՈ տեսուչի վրա, ի դեպ այս գործով դատապարտվեց ՃՈ տեսուչը;500.000 ամն դոլարով կոծկվեց Քեթրինի Միհրանի օֆշորային սկանդալը;
    
     ՀՔԾ պետի կոռուպցիոն գործունեության փաստերը անթիվ են; Այս տարի ՀՀ նախագահը այդ կարգի գործունեությունը որակեց որպես հայրենիքի դավաճանություն; Սակայն ինչպես երևում է ՀՀ Նախագահի ցուցումը վերաբերվում է բոլորին, բայց ոչ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին;Վերջինիս ախորժակը ոչ մի կերպ չի բավարարվում և փողի մոլուցքը և սեփական անձի գերարժեվորումը նրան բառիս բուն իմաստով դարձրեց ոչ միայն հայրենիքի դավաճան, այլ նաև սրբապիղծ;
Օրերս պարզվեց, որ ՀՔԾ պետը զբաղվել է նաև ապրանքների ներկրմամբ; Նրա գործընկերը եղել է Արցախի հերոս` վաղամեռիկ Ադմիրալ Սամվելը;Համատեղ գործունեության ընթացքում, տարբեր պատրվակներով Վահրամ Շահինյանը Ադմիրալից վերցրել է 82.000 ԱՄՆ դոլար և որպեսզի Ադմիրալը վստահ լինի, որ ՀՔԾ պետը իրեն չի §քցի», նույնիսկ իր ձեռքով գրած ստացական է տվել այդ մասին; Սակայն Ադմիրալի մահից հետո, անկախ ստացականից հրաժարվել է վերադարձնել իր պարտք վերցրած գումարը նրա ժառանգներին և ահաբեկել է նրանց, որ չփորձեն նույնիսկ պահանջել այդ գումարը իրենից;
Սակայն Արցախի հերոսի ընտանիքը չի հանձնվել, վարձել է փաստաբան, որը սկսել է զբաղվել այդ գործով;Չի հապաղել ՀՔԾ պետի պատասխանը, Ադմիրալի ժառանգների պաշտպանությունը ստանձնած փաստաբանի նկատմամբ շատ արագ ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց և մեղադրանք առաջադրեց;
Այս պահին ապօրինի գաղտնալսվում են Ադմիրալի ժառանգների հեռախոսները, ըստ հավաստի տվյալների Վահրամ Շահինյանը Ադմիրալի ժառանգներից պահանջում է իրեն վերաղարձնել առանց գումարը վերադարձնելու իր կողմից Ադմիրալին տված ստացականը, հակառակ դեպքում սպառնացել է գործ սարքել և կալանավորել Ադմիրալի տղաներից մեկին;
Ադմիրալի ժառանգները սակայն չեն հանձնվում, ըստ նրանց բառերի իրենք «Ամեն ինչ անելու են, որ այդ *******ը ետ վերադարձնի գողացած փողերը»
Ադմիրալի տղաներից մեկը ըստ տեղեկության անվտանգության նկատառումներով արդեն լքել է ՀՀ Ն և պայքարը շարունակում է արտերկրից;
Այս պատմության զավեշտը և աբսուրդը կայանում է նրանում, որ ՀՀ Նախագահի կոռուպցիայի դեմ հայտարարած պայքարի առաջամարտիկ է դարձել հենց այս, կոռուպցիայի մեջ մինչև կոկորդը թաթախված, Արցախի հերոսի ընտանիքին՝ վերջինիս մահից հետո քցած», սրբապիղծ, ՀՔԾ պետ` Վահրամ Շահինյանը;
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
9392 | 0 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ