Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՝՝ՎԱՐՈՒԺԻ՝՝ ԲԵՐԱՆՈՎ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
02:41, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՝՝ՎԱՐՈՒԺԻ՝՝ ԲԵՐԱՆՈՎ

Ոնց որ կասեր ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԻ ֆիլմի ոստիկանը. ՝՝Ձեզ կարողա չդատեն էլ, վատամարդը մնամ ես՝՝:
     Սա նմանա նրան, որ Հիտլերը ձերբակալեր իրա դեմ 1944 թվի ամռանը հեղաշրջում կազմակերպած անձանց ու էդ ձերբակալվածները նամակ գրեյին կետերով՝ ժողովրդի ապստամբելու իրավունքների մասին՝ հղում անելով համապատասխան իրավական ակտերին, ինչը իրա հերթին պտի հրապարակվեր ինֆորմացիոն - տեղեկատվական դաշտում: Բայց քանի որ նման բան պատկերացնելը անհնարա, քանի որ Սեռժը հռչակվումա ՝՝Կովկասի Հիտլեր՝՝, նույն չափ անհնար բանա, որ Վարուժի նամակի հեղինակը ինքը՝ Վարուժը էղած ըլնի: Չերկարացնենք ու անցնենք նամակի 4 - րդ կետի բ) ենթակետին ու 5 - րդ կետին. ըստ որի.

՝՝իր կառավարումը պահպանելու նպատակով ազգային շահերի հաշվին սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը, վերածվել է նրա ռազմավարական կառավարմամբ գործող գաղութային վարչակազմի և այդ համատեքստում գործում է նաև Հայաստանի (Արցախը ներառյալ) հետ ռազմական հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի օգտին՝ փաստացի կատարելով դավաճանություն, ինչը ստեղծել է տարածքային ամբողջականության ու պետականության կորստի, ցեղասպանության և հայրենազրկման ռեալ սպառնալիք:
     5) Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած Սասնա Ծռերի գործողությունը (ինչի առիթով շնորհավորում եմ Սասնա Ծռերին, Ժիրայր Սէֆիլյանին, բոլոր քաղբանտարկյալներին և ազատատենչ ու արժանապատիվ քաղաքացիներին ու հայերին) ապստամբության փորձ էր։

Ամեն ինչ շատ ճիշտա. տեղի ունեցածն ապստամբության ոչ թե փորձ էր, այլ՝ դեմարշ էր: Վերջապես իրանց բերանով խոստովանեցին, թե ինչ տեսակ շապիտոյի կրկես էին սարքել մի տարի առաջ բաց երկնքի տակ. Սա նպատակ ուներ վախացնել Մոսկվային ավելի մեղմ դիրքորոշում ընդունելու համար Լեռնային Արցախի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Թե ինչ պայմանավորվածություն հաջողվեց ձեռք բերել, էրևումա Սեռժի էսօրվա հայտարարություններից, թե ռազմական գործողությունների վերսկսումը առաջիկայի հարցա: Այսինքն Ռուսական կողմը չվախեցավ դեմարշից ու հասկանալիյա, թե ինչի չվախեցավ: Մանրամասնելու կարիք չկա: Հավանաբար հերթական ապրիլյան օրեր պտի նորից ապրի Հայաստանը դրանից բխող բոլոր տխուր ու անհեռանկարային հետևանքներով:

Նյութի աղբյուր՝ http://www.a1plus.am/1557638.html
    
    
     Հեղինակ՜ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     20.07.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6730 | 0 | 0
Facebook