Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անտակ մի փոս է՝ չարքն է դարանել

00:58, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Անտակ մի փոս է՝ չարքն է դարանել

Անտակ մի փոս է՝ չարքն է դարանել,
     Եվ դատարկ մի ծերպ բորբոսը կալած,
     Ետ ընկած տեղ է՝ Տերն է վարանել․․․
     Քանի շաղաշար չարք կա որձատած։
     Խուժանը մալա՞ծ, վերջին մահտեսին
     Ոտքով նոր քաղաք հասավ կեսօրին,
     Խաչագողների տոնահանդեսին
     Ով ինչ արտոնեց զորք-կայազորին։
     Քանի գեղարդը արնաթաթախ է,
     Նույն արժեքն ունեն մարդ ու հարամի,
     Ապականված է շինվածքն ապակե,
     Ով ոնց կիմանա թիվը գազանի։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6371 | 0 | 0
Facebook