Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊրիկրաԾիծ արա

Rafayel Mnatsakanyan
Մամուլի խոսնակ`
Rafayel Mnatsakanyan
00:41, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
ՊրիկրաԾիծ արա
     Ռուսերենը պետական լեզու դարձնելու շուրջ:
     Ես ոչ դեմ եմ ոչ կող Հայաստանում ռուսաց լեզվի պետական լինել չլինելուն: Մինչև մտահոգություն հայտնելը ասեմ, որ ուզում եմ հանդես գալ երրորդ կողմից, և հնարավորինս օբյեկտիվ լինել: Գրելուս ոճը փոքր ինչ կոպիտ է, բայց դե...
     Քիչ առաջ կարդացի baradi.com դասի կայքերից մեկում, որ ոմն մտավոռական պահանջում է Ռուսաստանում հայերենը դարձնել պետական լեզու, քանզի 2 միլիոնից ավել հայ է ապրում այնտեղ /առաջարկը հեգնանք էր պարունակում մի քիչ էլ լորձ /: 120 միլիոնանոց ռուսաստանում 2 միլիոն հայի պարագայում նման բան առաջարկողը մինիմում պոլիէնցեֆալիտ պիտի ունենա, մաքսիմում թութք:
     Հիմա Հայաստանի մասին: Իմիջայլոց Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, դրա համար չոքաց եմ գրում, տաբուրետկի մոտից: Հարգելիսներս մի զարմացեք, պարզապես նայեք ձեր չորս կողմը, նայեք թե ինչ իրավիճակում և իրականության մեջ ենք ապրում: Բարեկամներ, երբ հայերենով մասնագիտական գրքեր կունենանք, երբ համալսարանում պրոֆեսորներն ու ակադեմիկոսները դասախոսությունը հայերենով կկարդան, երբ դիպլոմային կամ կուրսային աշխատանք գրելուց համացանցում հայատառ որոնում իրականացնելիս մի նոռմալ խելքը գլխին, ծավալուն հոդված կգտնենք, երբ ՌՈՒՍԱԽՈՍ=ԿՐԹՎԱԾ ձևաչափը կվերացվի, երբ սովետական դպրոց ավարդած մանկավարժն ու բանվորը տառասխալ անելիս չի արդարանա, որ իրա կրթությունը ռուսականա, դրա համար հայերեն լավ չգիտի, երբ կիրթ թվալու համար սութի ռուսախոս ընդիմադդմիկներ չեն հայտնվի այդ ժամանակ նոր կբանավիճենք: Մեր ազգի կեսը ռուսաստանի մարդնա, ավելի ճիշտ կնիկը: Ով եկավ ընդեղից եկավ կամ նշանակվեց:
     Աչք կոխել:
     Օրինակ Հնդկաստանում Անգլերենը պետական լեզու է, Հնդկաստանում անգլիացիներից զզվում են, որովհետև Բրիտանական կայսրության ժամանակ Հնդկաստանը իրանց գաղութ էր, ու մեղմ ասած անմարդկային պայմաններ էին ստեղծված հնդիկ ժողովրդի համար: Ովքեր մեզնից ոչ պակաս հին են ոչ պակաս անթիկ: Բայց չէ, մենք ավելի անթիկ ենք, մենք ենքան անթիկ ենք, որ մեզ պեղումներով էին գտնելու պատմական հայրենիքի տարածքում: Հա՜, հնդկացիներից էինք խոսում, իրանք ոչ պակաս հայրենասեր, ոչ պակաս մշակությաին, ոչ պակաս իմաստուն աշխարհին գիտություն ու կրթություն տված ժողովուրդ են: Էդ շախմատ-ՇԱԽՄԱՏ, որ գոռում ու Ֆիդեիի առաջնությունն ենք գրավում, դարձյալ հնդկացիների գործն է: Օրինակ ինչու հնդկական շախմատը գրավեց աշխարհը, իսկ մեր չլիկ դաստեն անգամ մենք չենք խաղում: Ետելա շնորքի հարց: Մի խոսքով էլի շեղվում եմ: Բայց մենք հաստատ իրանց պես համեստ չենք: Մենք մեր երեխեքին անվանակոչում ենք Համեստ, անհամեստությունից ելնելով: Մենք հին ժողովրդներից ամենաանհամեստն ենք, մենք թագավոր ախԲեր ենք, բայց կացին ախպոր հոգեվիճակով: Հիմա հարց. ինչո՞ւ են Հնդկաստանի իշխանությունները թույլ տալիս, որ անգլերենը լինի երկրորդ պետական լեզու: Պատասխան.-որովհետև նորմալ ժողովուրդ են, գիտակից և առանց պաթոսի: Իրանք չեն գրում Հնդկաստան ասելիս շուրթերս ճաքում են: Ճաքում են վիտամին խմի: Ոտերդ ծալվում են կալցիի պակասիցա: Հիմա.... Մի թե դա ուրիշ լեզվին կարգավիճակ տալը նշանակում է մոռանալ իրենց մայրենի լեզուն, կամ չսովորել, կամ անտեսել, կամ սահմանափակել: Պարզապես հասկացել են, որ երկրները, գերտիրությունների ազդեցության շրջանների են բաժանված ու Հնդկաստանը, որպես նախկին Բրիտանական կայսրության գաղութ, տվյալ լեզվաընտանիքի հետ տասնամյակների պատմություն ունի: Սերունդներ են մեծացել ու կրթվել Բրիտանական տիրապետության օրոք, այդ մարդիկ դեռ կենդանի են ու ապրում են Հնդկաստանում: Հնդկաստանը բնակչության առումով երկրորդ պետությունն է Չինաստանից հետո: Միլիարդից ավել մարդ է ապրում Հնդկաստանում և վստահորեն ՀՆԴԿԵՐԵՆԻ համեմատ անգլալեզու բնակիչների թիվաը մի քանի տասնյակ միլիոնով քիչ է: Բայց դարձյալ ԱՆԳԼԵՐԵՆԸ պետական լեզու է համարվում: Կարող եմ էլի օրինակներ բերել, Պակիստանը, Թանզանիան, Սինգապուրը, Ֆիլիպինները, Թայլանդը ու էլի շատ երկրներ: Հիմա Հայաստանի մասին: Ընդամենը 26 տարի առաջ մենք այսպես ասած անկախացանք: Ներկայիս Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը սովետական դպրոց է հաճախել, ծառայել սովետական բանակում, եղել Պիոներ կամ ՎԱԺԱՏԻ: Պիտի սպասենք...Գոնե մեր ծնողների նկատմամբ հարգանքից ելնելով մի քանի տասնամյակ սպասենք: Մեր ազգի կեսը ռուսախոսա, են կեսը սութի ռուսախոսա են մի կեսնել միլիցայա:
     Մենակ մենք մեր առօրյա զրույցում կարանք մաքուր հայերենով ասենք.՝- Սպալնիի Տելեվիզորի կողնա այֆոնի զարադշնիկը: Մի հատել բալկոնի խալադելնիկից դոկտրսկի կալբասով բուտեբռոտը բեր ուտեմ ու կոլայով զապիվատ անեմ: Ֆորտուշկեն փակի Սկվազնյակա:
     Քանի դեռ մեր հեռուստաեթերից, կամ ավելի ճիշտ աղբի վերամշակման կետրոնից գրական խոսք չի հնչում, քանի դեռ կիրթ խոսելը դոՁիկություն է համարվում, քանի դեռ գրական հայերեն բառերը իրար հայտնում են ծիծաղելու հեռանկարով, մենք շատ բան ունենք անելու:
     Մի խոսքով ես պահով շատ վատ բաներ եմ տեսնում ապագայում: Շաա՜՜՜տ վատ: Բայց լավատես եմ: Ես մի տեսակ դեմոկրատիայի մարմնացուն եմ ՝ հավատում եմ, բայց չեմ տեսնում:
     Գրեթե միշտ ձեր Ռաֆայել Մնացականյան Rafayel Mnatsakanyan
     Հայի ամերիկյան օրագիրը շարքից
     Հուլիս 19, 2017 Ժ 12.02 MR ©
Աղբյուրը` Rafayel Mnatsakanyan
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4037 | 0 | 0
Facebook