Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերը թուրմ է

23:18, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Սերը թուրմ է
    
    
    

Ամեն ինչ էլ հեռանալիս

Հե՜տք է թողնում

կամ էլ սպի՜,

Սերը թո՜ւրմ է թո՜ւնդ ոգելից,

որ ջնջում է ամե՜ն ինչ:


    

Հեռանո՜ւմ է Սերը մա՛ս-մա՛ս,
     ոտաբոբի՜կ, գլխիկո՜ր,
     մերկանում է ամոթխած,
     տխուր ու թաց աչքերով:


     Մեկ կանգնո՜ւմ է, մեկ՝ շրջվո՜ւմ,
     մեկ լալի՜ս է կիսաձայն,
     մեկ թաթերի վրա լուռ՝
     անիծո՛ւմ է կյանքը չար:


    

Մեկ բառե՛ր է հիշում դաժան,

մեկ՝ տաք հա՜մը համբույրի,

մեկ հայացքով փաթաթվում է
     հուշերի սև բաճկոնին:

Մեկ կառչո՛ւմ է ժամանակի

բութ ձեռքերի մատներից,

մեկ էլ անո՜ւժ ընկնում գետին

թավալվում է ցավագին:


    

Եվ ինչքան էլ չի՜ ցանկանում-

Հեռանո՜ւմ է աննկատ,

հեռանո՜ւմ է – մահանո՜ւմ՝

ետ նայելով անընդհատ…


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5570 | 0 | 0
Facebook