Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՉ ԹԵ ՍԱՍՆԱ, ԱՅԼ՝ ՀԱՅՈՑ ԽԱՌՆԱԿԻՉ ԾՌԵՐ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
10:42, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
ՈՉ ԹԵ ՍԱՍՆԱ, ԱՅԼ՝ ՀԱՅՈՑ ԽԱՌՆԱԿԻՉ ԾՌԵՐ

Էս լիբերալ - արևմտականները, դաշնակները իսկականի՞ց չեն կարողանում տեսնեն, որ Հայաստանի խորհրդային անցյալի կյանքի որակը գերազանցելա հետխորհրդային՝ներկայիս Հայաստան կոչվածի կյանքի որակին: Ես չեմ ուզում թվարկեմ, թե ինչ պարամետրերովա գերազանցել ու վստահ եմ, որ մեծամասնությունը դեռ հիշում ու հասկանումա էդ: Բայց իսկականի՞ց էդ լիբերալ - արևմտականների ու դաշնակցականների ուզածը էս տեսակ անկախություն էր, թե՝ ուրիշ տեսակ: Եթե իրանց ուզած անկախությունը էս տեսակ չէր, էդ դեպքում ինչի՞ են վատաբանում ԽՍՀՄ անցյալը ու էն ժամանակվա անհամեմատելիորեն լավ, ձեռքբերումներով հարուստ ու բարգավաճ կյանքը: Կամ եթե իրանց ուզածը ուրիշ, խորհրդայինից լավ Հայաստանն էր, բայց իրանց ձեռը չէր ապագա անկախ Հայաստանի էս տեսակ ապագա սարքելու հարցը, ի՞նչ ռիսկով ուզեցան ԽՍՀՄ կործանումը, ինչի՞ համար էին պայքարում, երբ իրանց ձեռներում չէր գտնվում էդ ապագան: Էս հարցերին իրանք՝ արևմտականները պարտավոր են պատասխանել, որպեսզի հանրությունը վերջնականորեն ճանաչի իրանց:

Լիբերալ - արևմտականները, դաշնակցականները իրանց տեսությունների հետևից ընգած պայմանավորվել են ճշմարտությունը չբարձրաձայնել ու մեկմեկու դեմքին նայելով՝ սուտ խոսան: Էդ հստակ էրևումա էն փաստից, թե ինչ ուժգնությամբ իրանք չեն ճանաչում ու ինչ ուժգնությամբ են հայհոյում խորհրդային անցյալը, իսկ էսօր նաև՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությանը: ՝՝Տրամաբանությունը՝՝ պարզա. էսօրվա անհաջողությունների ՝՝պատճառը՝՝ անցյալի բարգավաճ վիճակնա: Փաստորեն իրանց մտածողությունը ու նպատակները միշտ են ըսենց ծուռ եղել:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     18.07.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8155 | 0 | 0
Facebook