Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
22:19, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
ՀՈՒՍԻԿ ԱՐԱ
    

    

    

Ժաննա
     _________

Անձրևը նախ տանիքին էր,
     հետո իջնում էր պատուհանի ու պատի վրայով՝
     նոր միայն պառկում հողին:
     Ձորից բարձրանում էր գետի խշշոցը,
     խառնվում
     երկնքից կաթիլ-կաթիլ իջնողի հևքին,
     հոսում թաց երակը
     սենյակում պատսպարված մեր կրքի
     և դառնում եռաձայն նվագ ապրիլյան գիշերվա մեջ:

Ցտեսություն ասելիս միայն հիշեցի,
     որ չեմ հարցրել անունդ.
     -Ժաննա:
     Փափուկ է հնչում՝ ինչպես լույսի մարմին:
     Եթե շուտ իմանայի,
     գեղեցկությունդ գրեթե կատարյալ կլիներ,
     որ խմում էի ամեն պահ՝
     ինչպես վերջին անգամ տրվող բաժակ,
     կում-կում՝ քո անսովոր, խաղից դուրս մատուցումով
     և շնորհակալություն ուղարկում ծնողներիդ,
     որոնց երբեք էլ չեմ տեսնելու:

Ժամանակի սահմանումը մեզ համար չէր.
     խում էինք ու խումահար:
     Աստծու անունն էլ տվեցինք.
     դու հավատում էիր և վախենում
     ոչ պակաս աստվածային մերկությանդ համար:

Հետո անձրևի միջով՝ կտրվող ու սկսվող
     (երրորդ գիշերն էր),
     քայլեցինք քաղաքամերձ գյուղը,
     բայց այդպես էլ տունը չգտանք.
     և այգիների կանաչի մեջ էինք՝ մերկ,
     ինչպես առաջին մարդիկ էին դրախտի պարտեզում:

Դու նորից էիր փախել տնից
     և ազատության միջով հասել ձեռքերիս.
     ասում էիր. "Ես ավելին վերցրեցի, քան ստացար դու.
     չզգացիր՝ առաջին գիշերը երկրաշարժ եղավ մեր կրքի պայթյունից":

Ժա՛ն, իմ անսովոր ազատություն՝ պատահական,
     չմոռանաս քեզ հետ վերցնել
     անձրևը, գետի խշշոցը
     և մեր թաց կրքի երեք գիշերը,
     որ այլևս քո աղոտքն են
     և տեսած վերջին աստվածը:

Հուսիկ Արա

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2737 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ