Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սևակը մի խոսք ունի, երբեմն կարելի է առաջնորդվել դրանով: " Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց Հայրենիքը մեր մեջ չսպանվեց "

15:45, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Սևակը մի խոսք ունի, երբեմն կարելի է առաջնորդվել դրանով: " Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց Հայրենիքը մեր մեջ չսպանվեց "
     Շրջելով Ֆեյսբուքում հաճախ կարելի է նկատել տարբեր իրադարձությունների, հավաքների, երթերի և այլն: Այսօր՝ Հուլիսի 17ին, ժամը 20: 00 Ազատության հրապարակից տեղի կունենա ԻՆՔՆԱԲՈՒԽ հավաք-երթ «Սասնա Ծռերի» առաջին տարեդարձի առիթով:
     Հիշեցնենք, որ 2016 թվականի Հուլիսի 17-ի առավոտյան զինված խումբը Երևանում գրավել է ՊՊԾ Գունդը, իրականացվել է «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից Էրեբունու ոստիկանության գումարտակի գրավումով
    

Զինված հարձակումից հետո ոստիկանությունը գրոհով փորձում է հետ վերցնել գրավված ՊՊԾ գունդը, որի ժամանակ 4 հոգի ստանում է հրազենային վնասվածք, իսկ ստացած վիրավորումից մահանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը[17]: «Սասնա ծռեր» խմբից վիրավորվում է Թաթուլ Թամրազյանը։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորվում են խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։ Հուլիսի 29-ին Ազատության Հրապարակից մեկնակրեց երթ դեպի խորենացի փողոց, սակայն երթը հասնելով Նար-Դոսի փողոց թեքվեց դեպի Սարի Թաղ։ Ցուցարարները հավաքվեցին Սարի Թաղի ոլորանների մոտ որտեղ մնալով կես ժամ ոստիկանությունը հորդորեց նրան հեռանալ և 5 րոպե ժամանակ տվեց։ Երթի կազմակերպիչները ոստիկանությանը զգույացրեցին, որ նրանց մեջ սադրիչներ են հայտնվել։ Չանցած մի քանի րոպե ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձիք հարձակվեցին ցուցարաների վրա մահակնորով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Սարի Թաղում այդ պահին հրդեհ բռնկվեց, որից տուժեց մեկ բնակարան և մեկ մեքենա։ Քիչ անց հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմել 60 քաղաքացի տարվեր մարմնական վնասվածքներով։ Վիրավորներից 16 ամյա տղայի աչքը հեռացրել են։ Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման թիրախը սկզբում լրագրողներն էին։ Ծեծի ենթարկվեցին Ազատություն Ռադիոկայանի և մի շարք լրատամիջոցների աշխատակիցներ:
     Այսօրվա երթի մասնակիցներից մեկի՝ Քրիստինայի հետ խոսելով, նա ասաց.
     Սևակը մի խոսք ունի, երբեմն կարելի է առաջնորդվել դրանով: " Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց Հայրենիքը մեր մեջ չսպանվեց ": Սասնա ծռերը մեր հերոսներն են, նրանց քայերը ճիշտ կամ սխալ որակելուց առաջ կարելի է հաշվի առնել այն գաղջը և ստոր մթնոլորտը կառավարության կողմից, որը ստանում ենք մենք: Այս մեկ տարվա ընթացքում մենք ստացանք ծանր հարվածներ, ՊՊԾ գնդի գրավման հետևանքով, Մեր հարգարժան Հաց Բերողի մահը, Հերոս Խանդոյանին հասցված դաժանաբար ծեծը, այն տականք ու ստոր մթնոլորտը, որը ստանում են ամեն օր ու ժամ մեր Հերոսները: Նրանք բանտում են, սակայն նրանց Գաղափարը արթուն է ամեն քաղաքացու հայացքում: Տեսնելով ու հետևելով Սասնա ծռերին օժանդակող միջոցառումներին, այսօր նույնպես ներկա կգտնվեմ

Հավաք-երթին, որը անցկացվում է Սասնա Ծռերի ապստամբության առաջին տարեդարձի առիթով: Մենք վաղ թե ուշ կկարողանանք ստեղծել մեր Երազած ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ Հայաստանը:
     Ազատություն Քաղբանտարկյալներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3716 | 0 | 0
Facebook