Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտոնատար այլ անձանց, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների ու հարազատների, Թաթուլի զինակից ընկերների ու բազմաթիվ բնակիչների հետ միասին Նոր Նորքի Թ. Կրպեյանի անվան զբոսայգում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոսի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Կիսանդրու հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է: Արարողությանը հաջորդել է տոնական համերգային ծրագիրը: #ԹաթուլԿրպեյան #ԱզգԲանակ
Նկարները՝
այստեղ