Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հզոր ազգերն առաքինի ու անձնական շահը հասարակականից բարձր չդասող զորավարների ու ղեկավարների շնորհիվ են հաղթել ու բարգավաճել

21:19, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Հզոր ազգերն առաքինի ու անձնական շահը հասարակականից բարձր չդասող զորավարների ու ղեկավարների շնորհիվ են հաղթել ու բարգավաճել

Հին Հռոմը միջերկրածովյան ավազանի հզորագույն տերություն է դառնում Կարթագենի մեծ զորավար ու Հռոմի ոխերիմ թշնամի Հաննիբալին ջախջախելուց հետո միայն: Հաննիբալը թեպետ հենց Ապենինյան թերակղզում տեղի ունեցած մի քանի ճակատամարտերում հաղթել էր հռոմեացիներին, բայց հռոմեացու ոգին, այնուամենայնիվ, չէր կարողացել կոտրել: Հռոմը կարողացել էր նոր զորահավաք կատարել և թշնամու դեմ նոր լեգեոններ էր հանել՝ բարոյական ու զորավարական բարձր արժանիքներ ունեցող Կվինտուս Ֆաբիուս Մաքսիմուսի հրամանատարությամբ:


     Ցանկանալով բանակի ու ժողովրդի աչքում հեղինակազրկել Ֆաբիուսին ու դրանող իսկ թուլացնել բանակի մարտունակությունը, Հաննիբալը հրամայում է գրաված տարածքներում ամայացնել բոլոր դաշտերը, այրել բոլոր ցանքսերը՝ բացառությամբ այն հողերի, որոնք պատկանելիս են եղել Ֆաբիուսին: Ի պատասխան Հաննիբալի այդ քայլի՝ Ֆաբիուսն իր բոլոր տիրույթները հասարակության տրամադրության տակ է դնում, և ոգու վեհության, անընչաքաղցության մասին վկայող այդ դրսևորմամբ հասնում է նրան, որ քաղաքացիները կասկածի տակ չեն առնում նրա բարեխղճությունն ու պարկեշտությունը, վստահում են նրան ու նրա առաջնորդությամբ խիզախորեն մարտի մեջ են մտնում: Շնորհիվ այս զորավարի ընտրած ճիշտ ռազմավարության՝ հռոմեացիները, պարտիզանական պատերազմ մղելով, այնքան են մաշում ու թուլացնում Հաննիբալի հզոր բանակը, որ նա, ի վերջո, պարտվում է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8506 | 0 | 0
Facebook