Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեզանից ո՞վ է գունամորթը»

14:17, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
«Մեզանից ո՞վ է գունամորթը»

Մի գեղեցիկ բանաստեղծություն, որը կատակախառն անդրադարձ է մի լուրջ ու դժվարին թեմայի, և որը ստիպում է դարձյալ մտորել ռասայական ու ազգային պատկանելիության շուրջ: Հեղինակը Սենեգալի առաջին նախագահ, բանաստեղծ ու փիլիսոփա Լեոպոլդ Սեդար Սենգորն է:


     Սիրելի՛ սպիտակամորթ եղբայր,

Երբ ես ծնվեցի, սևամորթ էի,

Երբ մեծացա, սևամորթ էի,

Երբ արևին ելա, սևամորթ մնացի,

Երբ ես վախենում եմ, սև եմ մնում,

Երբ հիվանդանում եմ, սև եմ մնում,

Երբ մեռնեմ, սև եմ մնալու:

Մինչդեռ դու, սպիտակամո՛րթ տղամարդ,

Երբ ծնվեցիր, վարդագույն էիր,

Երբ մեծացար, սպիտակամորթ էիր,

Երբ արևին ելար, կարմրեցիր:

Մրսելիս դու կապտում ես,

Երբ վախենում ես,

Մաշկդ կանաչում է,

Հիվանդանալիս դեղնում ես,

Երբ մահանաս, մոխրագույն ես դառնալու:

Ուրեմն մեզանից ո՞վ է գունամորթ տղամարդը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7122 | 0 | 0
Facebook