Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ հոգևորականը իրեն Հիսուս է երևակայում (համով հումոր)

23:35, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Երբ հոգևորականը իրեն Հիսուս է երևակայում (համով հումոր)

Մի շաբաթ օր եկեղեցու նորանշանակ քահանան որոշում է այցելել իր թեմի անդամներին: Մի շարք տներ այցելելուց հետո նա բախում է հերթական տան դուռը: Տան լույսերը վառ են, ու ներսում հաստատ մարդ կա, բայց, չնայած բազմաթիվ թակոցներին, դուռը չեն բացում: Զգալով, որ, միևնույն է, ինչքան էլ թակի, արդյունքի չի հասնելու, քահանան որոշում է թողնել իր այցեքարտը` հակառակ երեսին գրելով` «Հայտնություն 3: 20»:

Հաջորդ օրը, ժամերգությունից հետո, նա իր թողած այցեքարտը գտնում է հանգանակության զամբյուղում: Քարտի դարձերեսին, իր թողած գրության տակ, նա կարդում է. «Ծննդոց գիրք 3: 10»:


     Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է գրված Հայտնության գրքի 3: 20-ում և Ծննդոց գրքի 3: 10-ում:


     Հայտնություն 3: 20.

«Ահավասիկ ես կանգնած եմ դռան առաջ և բախում եմ: Եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա տուն և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ»:


     Ծննդոց 3: 10.

«Պարտեզում լսեցի քո ձայնը, և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9147 | 0 | 0
Facebook