Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…

Արմեն Ալոյան
22:22, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…
     Բնականաբար հնդկական սերիալներ չեմ նայում…Հազվադեպ, բայց ստիպված ինչ-որ կտոր սպրդնում է և միշտ մի հարց է հետաքրքրում. ովքե՞ր են այդ «արվեստի ստեղծագործությունները» կրկնօրինակում: Կամ ավելի ճիշտ փորձում կրկնօրինակել՝ մեկ նվաղած ձայնով, մեկ անհասկանալի ծվծվոցներով, տարօրինակ ձայներով ու անհասկանալի հնչերանգներով:
     Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…
     Հետաքրքիր է, այդ կրկնօրինակողները կրթություն ստացե՞լ են, թե մանկապարտեզի կամ տարրական դասարանների հանդեսի մակարդակը հերիք է…
     Շատ կուզենայի տեսնել այդ կրկնօրինակողների և իրենց ռեժիսորների դեմքը այդ «տաղանդաշատ գործերի» արարման պահին: Հետաքրքիր է շատ…
     Ֆիլմերի կրկնօրինակումը ևս կարևոր խնդիր է, արվեստ և բնականաբար լուրջ մոտեցում է պահանջում: Հիշենք մեր «Հայֆիլմի» երբեմնի բարձրակարգ կրկնօրինակումները, որոնք նույնիսկ գերազանցում էին բնօրինակներին…
    
     Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
12210 | 1 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Arnen
Arnen 22:29, 13.07.2017
Մարդկանց նյարդայնացնում է այս այլազգի,,այսպես կորչած, ,,դերասանների,,մատուցումը հայերենով: Ամբողջովին այլասերել են հայերեն խոսքը;Ծվծվալով,մլավելով,չգիտեմ,թե ինչ կենդանու ձայնով են խոսում:Ոնց որ Կրուզոյի ուրբաթի խոսելը: Ամոթ է,ամոթ, նորմալ դերասաններ դրեք,որ նորմալ հայերեն խոսեն: