Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուրա Բալագանովի սխալ հաշվարկը

09:15, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Շուրա Բալագանովի սխալ հաշվարկը
    
    
    

Միշտ զարմացել եմ թե ի՞նչպես կարողացավ Շուրա Բալագանովը ճիշտ պատասխան տալ Բենդերի այն հարցին, թե քեզ ի՞նչքան փող է հարկավոր երջանիկ լինելու համար.

- Հինգ հազար հինգ հարյուր…

Բալագանովը կարողացավ մինչև վերջին ռուբլին հաշվել այդ գումարը մի քանի րոպեի ընթացքում, ի՞սկ ես:

Ուրեմն սկզբից ավտոմեքենա,

հետո տուն,

չէ ավելի լավ է առանձնատուն՝ մի փոքր հողակտորով (միշտ երազել եմ)

ի՞սկ ինչու մի փոքր,

հետո բիզնես,

հետո…

հետո…

Հաճելի մի պահի էի հասել՝ իմ սեփական բակում դեղին «Բրաբուս» էր կանգնած, սեփական առանձնատանս, բուխարու մեջ գցում էի խնձորներ խորովելու համար ու սպասում թե ե՞րբ պետք է լողասենյակից դուրս գա իմ հերթական սիրուհին, երբ լսեցի.

- Այ մարդ քնա՞ծ ես, բա այդպես փողո՞ց են անցնում, ձե՞ռք ես քաշել կյանքիցդ:

«Տոյոտա Կարոլայի» վարորդի դեղին ատամներում սեղմված էր սև ֆիլտրով սիգարետ:

Թքեցի աշխարհի բոլոր երազանքների վրա, Բալագանովին համարեցի մի ապուշ ֆան տազյոր ու… մի կերպ անցա Բաբայան-Ազատություն խաչմերուկն ու հանկարծ գետնին տեսա մի հինգ հազարանոց թղթադրամ…

Փաստորեն Բալագանովը Բենդերին ուզում էր հինգ հարյուր դրամով խաբել…

Երջանիկ էի…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5548 | 0 | 0
Facebook