Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԿԵՆՏՐՈՆ» (kENTRONTV1) հեռուստատաընկեության պատրաստած ռեպորտաժը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:32, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
«ԿԵՆՏՐՈՆ» (kENTRONTV1) հեռուստատաընկեության պատրաստած ռեպորտաժը

Աշխարհի 6 երկրներից ժամանած ավելի քան 40 երիտասարդների մասնակցությամբ հուլիսի 4-ից Հայաստանում մեկնարկել է «Խոստումնալից երիտասարդություն» խորագիրը կրող միջմշակութային մեծամասշտաբ նախագիծը: Այն Եվրամիության հետ համատեղ նախաձեռնել է հոլանդական «Լուսավոր ապագա» կազմակերպությունը: Աջակիցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է: Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանն աշխարհին և հնարավորություն ընձեռել ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը: Նախագծի մասնակիցների հետ հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԿԵՆՏՐՈՆ (kENTRONTV1) հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժը...
    
    

«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոմիության կողմից ֆինանսավորվող միջազգային միջմշակութային փորձի փոխանակման երիտասարդական ծրագիրն ավելի հագեցված և արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպիչ ընկերությունների հետ ակտիվ համագործակցել և աջակցել են` "Գագիկ Ծառուկյան" բարեգորցական հիմնադրամը, "Արաքս" թռչնաֆաբրիկան, «Կուռ» գինիները, «Լաքի» տորթերը, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանը, «Տերյան» մշակութային կենտրոնը, "Մեր տուն" հ/կ, «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերությունը, «Լունար-Սիլվեր» արծաթյա զարդեր արտադրող ընկերությունը, «Ժնինել» աքսեսուարներ, «Թալիանի» իտալական արտադրության ակնոցները, "Ծիրանէ" հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցը, «Նուբար» երգի-պարի անսամբլը, էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը, դերասանուհի Ելենա Բորիսենկոն, «Արարատ Վյու Գարդեն» ռեստորանային համալիրը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Գլաձոր համալսարանը։ Միջոցառման Ինֆորմացիոն գործընկեր՝ «Նիդերլանդական օրագիր»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3309 | 0 | 0
Facebook