Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրի միջոցառումները թափ են հավաքում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
23:42, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրի միջոցառումները թափ են հավաքում
     Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում «Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության (տնօրեն' Մարիամ Կիրակոսյան) նախաձեռնած «Խոստումնալից երիտասարդություն» անվանումը կրող միջազգային մշակութային փոխանակման ծրագրի միջոցառումները: Նախապատրաստական աշխատանքները ետևում մնացին: Երևանը դիմավորել է Հոլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած երիտասարդական պատվիրակությունների ներկայացուցիչներին: Հայաստանում նրանց միացան Հայաստանի պատվիրակները ։ Միջոցառումն անցնում է հագեցված ծրագրով: Տարբեր երկրների պատվիրակները ոչ միայն հնարավորություն ունեն մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին ու կենցաղին, այլ միմյանց ներկայացնելու սեփական երկրների ազգային ավանդույթներն ու առանձնահատկությունները:
     Մասնակիցները հանգրվանել են գեղատեսիլ Աղվերանի Kristal Resort բարձրակարգ հարմարավետ հյուրանոցային համալիրում, հասցրել են ծանոթանալ միմյանց հետ, ներկայացրել են իրենց երկրները, ցուցադրել ու կրել են ազգային տարազով շորեր, ծանոթացել են հայկական պարարվեստին, նաև սովորել պարել: Նրանք արդեն եղել են Երևանում, այսօր եղել են Սևանում: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ քաղաքական առաջնորդների ու արվեստի մարդկանց հետ: Մասնավորապես' ծրագրված է հանդիպումներ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, հանրաճանաչ դերասան Հրանտ Թոխատյանի հետ հանդիպումները:
     Օրերս «Լուսավոր ապագա» կազմակերպության «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվեցին հայկական հեռուստաալիքներից մեկին և ներկայացրեցին իրենց մոտեցումները:
«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոմիության կողմից ֆինանսավորվող միջազգային միջմշակութային փորձի փոխանակման երիտասարդական ծրագիրն ավելի հագեցված և արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպիչ ընկերությունների հետ ակտիվ համագործակցել և աջակցել են` "Գագիկ Ծառուկյան" բարեգորցական հիմնադրամը, "Արաքս" թռչնաֆաբրիկան, «Կուռ» գինիները, «Լաքի» տորթերը, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանը, «Տերյան» մշակութային կենտրոնը, "Մեր տուն" հ/կ, «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերությունը, «Լունար-Սիլվեր» արծաթյա զարդեր արտադրող ընկերությունը, «Ժնինել» աքսեսուարներ, «Թալիանի» իտալական արտադրության ակնոցները, "Ծիրանէ" հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցը, «Նուբար» երգի-պարի անսամբլը, էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը, դերասանուհի Ելենա Բորիսենկոն, «Արարատ Վյու Գարդեն» ռեստորանային համալիրը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Գլաձոր համալսարանը։ Միջոցառման Ինֆորմացիոն գործընկեր՝ «Նիդերլանդական օրագիր»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4180 | 0 | 0
Facebook