Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ՈՒՇՔԻ՛ ԵԿԵՔ ԴԱՇՆԱԿՆԵՐ, ՋՈՒՐ ՄԻ՛ ԼՑՐԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՂՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ, , ,

Sona Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci
18:03, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
ՈՒՇՔԻ՛ ԵԿԵՔ ԴԱՇՆԱԿՆԵՐ, ՋՈՒՐ ՄԻ՛ ԼՑՐԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՂՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ, , ,
    
    
    
2009-ի ապրիլի 25-ին գրած իմ այս «Բաց նամակը» գրել էի Հայ-թուրքական սիրախաղի արդյունքում ծնունդ առած, Ապրիլի 22-ի կեսգիշերին Շվեյցարիայում Նալբանդյան, Ալի Բաբաջան ստորագրված ազգադավ, «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ» խայտառակ արձանագրություններից անմիջապես հետո, որին հետևեց Օբամայի ապրիլքսանչոսյան ցավակցական անկապ ուղերձը, որ պահպանվում է իմ արխիվում, լայն հանրության աչքից հեռու, քանզի չլինելով դաշնակցական կուսակցությունից, բայց էությամբ կրելով նույն պայքարի գաղափարները, կյանքիս շուրջ 50 տարին նվիրել եմ այդ պայքարին, աշխատել եմ մնալ միշտ ստվերում և իմ սրբազան առաքելությունն եմ կատարել, , , Ուստի, երբե՛ք չէի կամենա դաշնակցության վրա ցեխ շպրտել ու այս «Բաց նամակս» այսօր հրապարակել, բայց, երբ տեսա, թե Հայաստանյան դաշնակցության բյուրոյի գլխավոր անդամները ինչքան են ներքաշվել իշխանությունների վերարտադրման գործընթացին ու ջանադրաբար, թևքերը քշտած ընկել են գյուղ ու քաղաք «ԱՅՈ» են քարոզում նոր «բարեփոխված» սահմանադրությանը, ապակողմնորոշելով ժողովրդի միամիտ հատվածին, ուստի պարտավոր եմ հրապարակել 2009թվականի ապրիլի 25-ին գրած իմ այս «Բաց նամակը», որն հաստատում է, որ ես միշտ էլ եղել եմ հետևողական ու եղել եմ այնտեղ, որտեղ մեր ազգային խնդիրներին, մեր երկրին ու ժողովրդին վտանգ է սպառնացել․․․ իմ «Բաց նամակի» մեջ տեղ գտած դաշնակցության հասցեին բոլոր քննադատությունները, պարզաբանումները զուտ միտված են, որ դաշնակցության ընկերները սթափ մտածեն ․ Մի բան լավ իմանան, որ նախագահը դաշնակցության հեղինակությունն օգտագործելով, դաշնակների ձեռքերով շագանակներ է հանում կրակից, որպեսզի ձախողումների դեպքում դաշնակցությունն էլ հավասարապես պատասխանատվություն կրի, , , պարզ է նախագահի կողմից աթոռների խոստումներ եղել են ու դաշնակցությունը հենց այնպես դուրս չի եկել քարոզարշավի ու օգնում, որ նախագահն ու ՀՀԿ-ն հավերժ իշխեն Հայաստանում, չգիտակցելով, որ դրա գինը շատ թանկ է վճարելու Հայաստանը․․․ Օգնելով նոր «բարեփոխված» սահմանադրության ընդունմանը, դաշնակցությունը օգնում է, որ Սերժ Սարգսյանն ու իր շուրջն հավաքված մաֆիոզները հոշոտեն Հայաստանը, որը նոր արտագաղթի ալիք է բերելու․․․ Հայաստանյան Դաշնակցությանը հեռանալով իր առաքելությունից, իր իշխանամետ կեցվածքով Սերժ Սարգսյանի նախագահման հենց առաջին տարվանից․ դառնալով կոալիցիայի անդամ ազգային խնդիրները հետին պլան մղվեցին, , , (Այդ մասին բարձրաձայնել եմ 2009թ գրած իմ առաջին «Բաց նամակով», որը ներքևում ներկայացնում եմ ընթերցողիս) Չմոռանամ ասել, որ այս «Բաց նամակս» գրել եմ շատերի կողմից հարգված, իմ մոտ ընկերոջ՝ հիանալի քաղաքագետի հորդորով, (Նա խնդրեց իր անձը չհրապարակել)
Ստիպված եմ կրկին լույս աշխարհ հանել այս «Բաց նամակը» Դաշնակցությանը հիշեցնել․ գուցե այս կե՞րպ կարողանամ պայքարել, որպեսզի ժողովուրդս դաշնակցության «ԱՅՈ» -ի քարոզչության որոգայթում չհայտնվի, , ,
(ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ 2009թ ԱՊՐԻԼԻ 25)
Ճիշտ է երկար տարիներ գտնվում եմ հայրենիքից հեռու, բայց այսօր էլ նույն գաղափարների կրողն եմ ու այստեղից' Բրյուսելից, իմ ուժերի ներածի չափով աշխատում եմ նպաստել մեր սրբազան պայքարին, և այսօր այս նամակս գրելու իրավունքը վաստակած,
     ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ՝
     Հայաստանյան ՀՅԴ գերագույն մարմինների պատասխանատուներիդ, որ լինելով հարյուրամյա ազգային կուսակցություն, մաս կազմելով կոալիցիային, դուք բարձիթողի վիճակում ձգեցիք ազգային խնդիրներն ու ամբողջովին այն ապավինեցիք նախագահ Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի բարի կամքին և ձեր կրավորական կեցվածքն առիթ հանդիսացավ, որ նրանք առանց ձեզ հետ հաշվի նստելու, միանձնյա, արագացված, ապազգային քայլեր ձեռնարկեն՝ 2008-ին Ֆուտբոլային հրավերք Գյուլին, իսկ 2009թ․ ապրիլի 22-ի՝ կեսգիշերին ազգի թիկունքին, գաղտագողի Շվեյցարիայում՝ կնքվեց «Ճանապարհային քարտեզ», դուք լռեցիք, որը նրանց ավելի հեռուն է տանելու, , , "Սահմանի բացման" երազանքով գայթակղված, այս քողի տակ թաքնվելով, առանց ծանր ու թեթև անելու օգուտներն ու վնասները: Դուք քաջատեղյակ լինելով թուրքական դիվանագիտության պրոֆեսիոնալիզմին, աճպարարությանը, որի հիմքում ընկած է սուտն ու կեղծիքը, ինչու՞ անմիջապես չկանխեցիք նախագահի կողմից անմտածված, անհարգի, աշխարհին մոլորեցնող այս քայլը՝ "Ֆուտբոլային հրավերքն" ու նրանից ծնունդ առած «ֆուտբելային դիվանագիտությունը», , , Միթե՞ քաղաքական հոտառությունից այդքա՜ն հեռու էիք Հայաստանյան ՀՅԴ գերագույն մարմնի պատասխանատուներ, որ ճշգրիտ համադրումներ չկարողացաք կատարել՝ պետական շահերը պաշտպանելով, հետին պլան մղեցիք համընդհանուր՝ ազգային շահը ու սթափվեցիք շա՜տ ուշ, երբ բանը բանից անցել էր, երբ "ֆուտբոլային հրավերքը" վերաճել, դարձել էր սիրախաղ և իր սև գործն արել էր արդեն:
"ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԵՐՔԸ" պետք է արժնանար ձեր կողմից կոշտ դիմադրության. կոալիցիայից դուրս գալու, պորտֆելներից հրաժարվելու, զօր ու գիշեր հանրահավաքներ կազմակերպելու, նստացույցեր..., որ ձեր բողոքի ձայնը հասներ Թուրքիա՝ մինչև Գյուլին, որ կանխվեր նրա այցը Հայաստան, որ նա չմտածեր, թե միայն սփյուռքն է պայքարում ցեղասպանության, մեր հողերի համար, այլ բուն Հայաստանի ժողովուրդը անզիջում է անցյալը սրբագրել փորձող ամեն մի ոտնձգության դեմ: Այ, այդ ժամանակ բարձր կլիներ դաշնակցության հեղինակությունը ժողովրդի աչքին ու դուք թիկունք կանգնողների պակաս չէիք ունենա:
Միթե՞ ազգային ռազմավարական գիտելիքների պակաս ունի դաշնակցությունը, թե՞ կոալիցիայի մաս կազմելով, ներքաշվեցիք ներքաղաքական խնդիրների մեջ, մոռանալով ձեր բուն առաքելության մասին. ընդունելով հարմարվողական կեցվածք, աչք փակեցիք ձեր շուրջը կատարվող ապազգային բոլոր գործընթացներին. արդյունքում սփյուռքի "Հայ-դատի" տարիներ ի վեր կատարած լոբբիստական աշխատանքների անուրանալի ձեռքբերումները ջուրը լցրեցիք:
Երկար տարիներ կոալիցիայի մաս կազմելով, ձեր իշխանամետ, կեցվածքով հաճոյացաք իշխանություններին ու ձեր անտարբերությամբ երկրորդ պլան մղեցիք ազգային խնդիրները. ես ցնծություն կապրեի, եթե ձեր գլխավորությամբ ողջ ազգը դուրս գար ու բողոքեր "ֆուտբոլային հրավերքի" պահից սկսած, բայց դուրս է գալիս Լևոնի հանրահավաքներին, որ նա բարձր ամբիոնից գոռա «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», , ,
Իրականում ձեր անգործունեության շնորհիվ ազգային գաղափարախոսությունը մղվել է հետին պլան ու հոգևարք է ապրում բուն Հայաստանում. ու այսօր միայն ստամոքս լցնելու կռիվ է գնում. մի փոր հացի ազգ ենք դարձել. այս է պատասխանը:
Միայն տարին մեկ անգամ. ապրիլի 24-ին եք մեզ ի ցույց դնում ձեր հայրենասիրության չափը:
Ի՞նչ է դաշնակցությունը մաս կազմեց կոալիցիային, որ պորտֆելնե՞ր ձեռք բերի ու հաճոյանա՞ իշխանություններին: Կոպիտ է որակումս, բայց զուտ դառը ճշմարտություն:
Ողջ ազգի թիկունքին գաղտնի
սիրախաղերը թուրք ղեկավարների հետ ու ձեր «միամիտ անտեղյակությունը» նրանց բանակցություններին ու ստորագվող փաստաթղթերին' անընդունելի է, հանցագործություն, իսկ ձեր կողմից լռելը' օժանդակություն Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, որ ավելի խորը ներքաշվեն թուրքական սիրախաղի որոգայթները, որի արդյունքում 2009թվականի ապրիլի 22-ի կեսգիշերին Շվեյցարիայում կնքվեց «Ճանապարահին քարտեզ» խայտառակ, հայի արժանապատվությունը նսեմացնող, մեր 1, 5 միլիոն նահատակների հիշատակն անարգող այնպիսի պարտվողական արձանագրություններ, որի արդյունքում կորցրեցինք մեր վստահությունը ցեղասպանությունն ընդունած ու դեռ չընդունած Եվրոպական պետությունների, աշխարհի աչքին. ապրիլքսանչոսյան Օբամայի ելույթը դրա վառ ապացույցն է: Հայ-թուրքական սիրախաղի, բոլոր ճանապարհները տանում են Թուրքական դիվանագիտության հաղթանակին, իսկ դուք լռում ու վայելում եք գյուղնախարարի, գիտության ու կրթության, առողջապահության, , , նախարարների պորտֆելները, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑՒ -ԲՐՅՈՒՍԵԼ
     Քանի որ դաշնակցական գերագույն մարմնի անդամներից միայն մոտիկից շփվել էի Վահան Հովհաննիսյանի հետ Բրյուսելու Հայ դատի կազմակերպված գիտաժողովի ժամանակ և ունեի նրա էլեկտրոնային հասցեն, այս» Բաց նամակս» ուղարկեցի նրան
    
    
     «Ավելացրել եմ 2009թ հոկտեմբերի 10-ին Դարձյալ Շվեյցարիայում կնքված «Փոխադարձ սահմանների ճանմաչում» անունը ստացած ազգադավ արձանագրություններից հետո, որտեղ բացահայտ գրված է․ Հայաստանը ճանաչում է այսօրվա Թուրքիայի սահմանները, իսկ Թուրքիան էլ՝ մեր սահմանները, , , այսինքն մենք այլևս պահանջատեր չենք, , , »
    
    
Ձեր ամենաթողության, կրավորական կեցվածքի արդյունքում դուք արտոնեցիք Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին հանդես գան ամբողջ ազգի անունից, անգամ հաշվի չառան Սփյուռքի միլիոնավոր պահանջատեր մեր հայրենակիցների փողոց դուրս եկած բողոքի ձայները, պայքարը՝, որ ամեն գնով կասեցնեն այդ չարաբաստիկ արձանագրությունների ստորագրումը, , , թքած ունեցան աշխարհով մեկ գործող "Հայ-դատի " անգնահատելի աշխատանքներին, ովքեր հասել էին բավական մեծ հաջողությունների ցեղասպանությունը տարբեր պետությունների կողմից ընդունելու ուղղությամբ, ահռելի լոբբիստական աշխատանքների ու մեծ գումարներ հաշվին, որ իրականություն դառնա մեր արևմտյան տարածքների վերադարձը:
Ձեր քթի տակ էր կատարվում հայ-թուրքական սիրախաղը ու դուք լռում էիք. ինչու՞, ինչու՞ այդքան ուշ սթափվեցիք, թե՞ ափսոսում էիք պորտֆելներից զրկվել:
Երբ տեսաք ձեր իշխանամետությամբ, հանդուրժողականությամբ, հարմարվողականությամբ խայտառակում եք ձեր կուսակցության պատիվը' շա՜տ ուշացումով դուրս եկաք կոալիցիայից, հրաժարական տվեցիք, հրաժարվեցիք պորտֆելներից, բայց չընդվզեցիք, նախագահից չպահանջեցիք վերջ տալ աշխարհին մոլորեցնող հայ-թուրքական սիրախաղին, որը դիվանագիտության խայտառակ տգիտության վկայություն է, ավելի ճիշտ՝ դավաճանություն. Թուրքիայի հետ պարտվողական դիրքերից հանդես գալու ողջ գործընթացին իշխանությունների հետ մեկտեղ դուք էլ մասն եք կազմում, հավասարաչափ պատասխանատվություն կրում Հայ- թուրքական ազգադավ արձանագրություննրի վավերացմանը, , ,
* * *
(Ավելացրել եմ 29-11-2015թ)
Այս տարի՝ ցեղասպանության 100 ամյա տարելիցին․ դուք անգամ չբարեհաճեցիք պահանջել նախագահից հետ կանչել աշխարհին մոլորեցնող, միջազգայնորեն ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող, շուրջ 6 տարի հանգիստ Շվեյցարիայում քնած պրոտոկոլները, , , Դաշնակցության գերագույն մարմնի գրասենյակը սփյուռքից տեղափոխվելով Հայաստան, ազգային գործերը ձգեցիք բախտի քմահաճույքին, սակայն չեք մոռանում ձեր մասնակցությունը բերել նախագահի, քաղաքապետարանի. գյուղատետերի ընտրություններին, հիմա էլ ինչ-որ խոստումների ակնկալիքով խառնվել եք ՀՀԿ-ին «ԱՅՈ» -ի քարոզչություն եք անում, օգնում, որ ՀՀԿ-ն հավերժ իշխի Հայաստանում, , , մի կուսակցություն, որը երկիրը դատարկեց, թալանեց, աղքատացրեց, կանգնեցրեց անդունդի պռկին, , , , , , , , , Մի խոսքով օգնում եք Հայաստանը կործանողներին, որ հիմնահատակ քանդեն, , ,
Խիստ եմ որակումներիս մեջ, ու թեկուզ ինչքան էլ փնտրեք արդարացնող հակափաստարկներ, բայց ցավոք այս է դառը ճշմարտությունը, որից պետք է հետևություններ անեք Հայաստանյան ՀՅԴ Գերագույն մարմնի պատասխանատուներ, , , ,
     ՍԹԱՓՈՒԹՅԱ՛Ն ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ․ ՁԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ ՎԵՐ ԴԱՍԵՔ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՑ,
     ՏԵՍԵ՛Ք, ԹԵ ՈՒ՞Մ ԴԻՐՔԵՐՆ ԵՔ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ «ԱՅՈ» ՔԱՐՈԶԵԼՈՎ, , , ԴՈՒՔ ԶՂՋԱԼՈՒ ԵՔ, ԲԱՅՑ ՑԱՎՈՔ ՈՒՇ Է ԼԻՆԵԼՈՒ, ՀԵՏևԱՆՔՆԵՐՆ ԱՆԴԱՌՆԱԼԻ, ԻՍԿ ՁԵՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄՆԱԼՈՒ ԵՆ ՀԵՌՏԱՎՈՐ ԵՐԱԶԱՆՔ, , ,

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
(գրող-հրապարակախոս, հայ- դատի նվիրյալ)
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4309 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ