Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ (18+)

12:11, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ (18+)
    
    
    

Երկարատև գործուղման էի մեկնել գավառական մի քաղաք, իջևանելով անշուք հյուրանոցում, որտեղ զուգարանն ընդհանուր էր, որից օգտվելու համար հերթ էր գոյանում լվացվելու, նույնիսկ` միզելու համար: Կից սենյակում բնակվում էր երիտասարդ մի զույգ: Դատելով նրանց գիշերային հառաչանքներից, եզրակացրեցի, որ նրանց մահճակալը տեղադրված է հենց իմ մահճակալի հարևանությամբ և մեզ իրարից բաժանում է միայն 5 սանտիմետրանոց միջնապատը: Նրանց գիշերային սեռական հարաբերությունները, ինձ հնարավորություն չէին տալիս նորմալ քնել: Գրգռված ու գերլարված վիճակս, կնոջ հետ սեռական հարաբերությունների երկարատև բացակայությունը, ավարտվում էին միայն գիշերային ակամա երազախաբություններով: Երազախաբությունն ինձ համար տհաճություն էր պատճառում նրանով, որ հյուրանոցում լոգարան չկար, ստիպված էի շաբաթական մեկ անգամ գնալ քաղաքային միակ բաղնիքը, որը գործում էր միայն շաբաթ և կիրակի օրերին: Շորերս լվանալու հնարավորություն էլ չկար, իսկ ես ունեի ընդամենը երկու սատինե հնամաշ վարտիքներ և առաձգական կտորից կարված լողավարտիք, որոնք լվանալու համար հետս տանում էի բաղնիք, գաղտագողի լվանում, որպեսզի միաժամանակ 30-40 հոգի լողացող տղամարդիկ չնկատեն: Լողավարտիքն էլ հագնում էի միայն գիշերները, մտածելով, որ գոնե մեկը կկեղտոտվի: Վարտիքն էլ ներծծվել էր սերմնահեղուկով և չորանալով փայտացել: Ստիպված ձեռքերով տրորում, փափկացնում էի ու կրկին հագնում: Ճարահատյալ դիմեցի զույգին.

-Ողջ գիշեր հառաչում եք, մահճակալը ճռճռացնում` ինձ զրկելով հանգիստ քնից: Այն դեպքում, երբ ես առավոտյան աշխատանքի պիտի գնամ: Հնարավոր չէ՞ ձեր մահճակալը տեղափոխել սենյակի մյուս պատի տակ, -դժգոհեցի ես:

Մահճակալը տեղափոխեցին, գիշերային ձայները քիչ հանդարտվեցին, քնեցի: Հաջորդ երեկոյան, երբ հագուստս հանել, լողավարտիքս, տրորելուց հետո, հագել, անակընկալ դուռս թակեցին: Չհասցրեցի շորերս հագնել և վարտիքով բացեցի դուռը, երբեք չմտածելով, որ դուռ թակողը կարող է լինել հարևան սենյակի կինը` Կատյան:

-Զուգընկերս մեկնել է, մենակ եմ: ՈՒզում եմ հատուցել քեզ պատճառած բարոյական վնասի համար և համոզվել, թե դու որքնո՞վ ես տղամարդ, -ասաց նա:

-Ես, ես…տղամարդ եմ, բայց…

-Ոչ մի բայց, այլապես մահճակալը կրկին կտեղափոխեմ նախկին տեղում:

Ասաց և ակընթարթորեն հանեց գիշերային թափանցկ խալաթը: Նրա գեղեցիկ մարմինը, կուրծքը տեսնելիս, աչքերս մթագնեցին: Նման գեղեցկություն միայն թանգարանների նկարներում էի տեսել: Աչքերս ավելի ներքև հառելիս, գլուխս պտտվեց: Անմիջապես փոքրիկ սենյակս, որտեղից մինչ այդ պահը սերմնահեղուկի հոտ էր փչում, լցվեց կնոջ անկրկնելի բույրով: Անդամս ակամա լարվեց: Եթե լողավարտիքս առաձգական չլիներ, հաստատ, կպատռվեր: Բայց Կատյան, ով այդ ընթացքում աչքերը սևեռել էր միայն վարտիքիս փայտացած մասերին, ինձ օգնեց: Ավելի ակտիվ էր` գործողությունների ընթացքն ու գործիքներն անմիջապես իր ձեռքն առավ: Ինձ հրելով ճռճռացող մահճակալին, հանեց վարտիքս, հոտոտելով դեն շպրտեց և հանգիստ նստեց գիրկս: Հեշտասիրությունս սաստկանալով, խառնվեց կնոջ անզուգական բույրին, ես անէացա: Տիրելիս, ցանկանում էի ավելի խորն թափանցել նրա հոգու և մարմնի խորքերը և անդադար հեշտանք զգալ: Տպավորությունն այնպիսին էր, թե Կատյան հատուկ սեքսի դասեր էր սերտել և դրա համար էր ստեղծված, քանի որ տիրապետում էր սեքսի բոլոր ձևերին ու մեթոդներին:
     Օրըստօրե կրքերս սաստկանում էին, փոխարենը, ի դժբախտություն ինձ, գործուղման օրերն էին պակասում: Վերջին ՝հրաժեշտի գիշերն, անկրկնելի էր: Հրաժեշտի պահին Կատյային հարցրեցի.
     -Իսկ այսքան ժամանակ որտե՞ղ է ամուսինդ:
     -Ամուսինս չէր, քեզ նման, իմ սեքսի հերթական գործընկերն էր:
     Տուն վերադառնալիս, տեղս չէի գտնում: Չնայած շրջապատված էի ընկերներով ու հարազատներով, այնուամենայնիվ, ինձ լքված ու միայնակ էի զգում: Սեռական բավականությունը, ինչը Կատյան ինձ տվեց, կյանքիս ողջ ընթացքւմ ոչ ոքից չստացա: Տարիներ անց, չնայած թափած ջանքերիս, Կատյային այդպես էլ չկարողացա հանդիպել: Նրանից միայն հուշերս մնացին և սուր զգացողությունը: Հա, մեկ էլ` լողավարտիքս:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
17191 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ