Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Մուգ շիկահեր` 2017-ի մազերի հարդարման թարմ տենդենց

Davit
Հեղինակ`
Davit
13:06, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Մուգ շիկահեր` 2017-ի մազերի հարդարման թարմ տենդենց
    
    

Այս 2017–ի գարնանը շատ նորաձև գույն է համարվում շիկահերի ամենամուգ երանգը, որից մուգ` արդեն շագանակագույնն է:

Այն արիստոկրատիզմի, զսպվածության և դեպի կատարելություն ձգտող գույնի մարմնավորումն է: Եվ պատահական չէ, որ այս գույնը նախընտրող կանայք առանձնանում են իրենց նրբաճաշակությամբ, հավասարակշռվածությամբ և փխրունությամբ:

Բլոնդը կամ մուգ շիկահեր գույնը գնահատում են հիմնականում արվեստին և փիլիսոփայությանը մեծ տեղ տվող անհատները, բայց 2017-ին գրեթե ամեն երկրորդ կին ընտրում է այս երանգը:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ բլոնդը այսքան սիրվեց: Շիկահերները հիմնականում մուգ սառը բլոնդը սիրում են մի քանի պատճառով.

· Երանգը ոչ միայն նորաձև է, այլև բնականին շատ մոտ է,

· Վիզուալ վարսերը ավելի փարթամ և առողջ են երևում այս գույնով,

· Կարիք չկա շատ հաճախ ներկել արմատները, արդեն աճած սպիտակ արմատները այդքան ցայտուն չեն առանձնանում ընդհանուր երանգից, բացի այդ մուգ շիկահեր երանգը հիանալի կերպով քողարկում է սպիտակ վարսերը:


    

Իսկ ու՞մ է սազում այս երանգը: Շատ ոճաբաններ պնդում են, որ այս գույնը ունիվերսալ է և սազում է բոլորին: Իր մեջ համատեղելով տաք և սառը գուները` այս գույնը հարմարվում է յուրաքանչյուրի աչքերի և մաշկի գույնի հետ:

Բնության մեջ, ցավոք, այս գույնը շատ հազվադեպ է հանդիպում, գեղեցիկ երանգ ստանալը հմուտ ոճաբան-վարսահարդարի ձեռքի հմտությունից է կախված: Շատ կարևոր է, որ մասնագետը բնական գույնից երկուսից-երեք երանգ փոխի, որպեսզի այն բնական և համապատասխան գույն դառնա տիրուհու համար:

Փոքրիկ խորհուրդ. լուրջ մասնագետները փոքրիկ հնարք են օգտագործում. դեմքի հատվածում երանգը մի փոքր բաց են ստանում, որպեսզի ավելի բնական և նուրբ ստացվի գույնը:

Հուսով ենք, որ հետևելով այս խորհուրդներին և փոխելով ձեր վարսերը մուգ շականագույն՝ դուք կդառնաք ավելի գեղեցիկ և նորաձև ողջ 2017 թվականի ընթացքում:


    

Աղբյուրը և լուսանկարները այստեղ Hair trends 2017

Աղբյուրը` https://cool-haircuts.com/
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3168 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ