Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Վարսերի հարդարում ամրակներով, խեցիներով և անտեսանելի մազակալներով՝ 2017 թվականի նորաձև տենդենց

Davit
Հեղինակ`
Davit
12:53, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Վարսերի հարդարում ամրակներով, խեցիներով և անտեսանելի մազակալներով՝ 2017 թվականի նորաձև տենդենց
    
    

Պարզագույն աքսեսուարների` ամրակների, խեցիների, փայտիկների և անտեսանելի մազակալների միջոցով վարսերը հնարավոր է շատ գեղեցիկ կերպով հարդարել և, միաժամանակ, շատ ոճային տեսք ունենալ ողջ 2017 թվականի ընթացքում:

-Վարսահարդարում անտեսանելի ամրակների /невидимка/ օգտագործմամբ

Ամրակները ունիվերսալ կերպով համապատասխանում են թե կարճ կտրվածքներին և թե՝ երկար վարսերի հարդարման համար: Գեղեցիկ և նորաոճ հարդարում ստանալու համար կարող եք օգտագործել ցանկացած տիպի ամրակներ` գունավոր, սև, հասարակ, դեկորներով, կենտ թվով, զույգ թվով ամրակներ օգտագործելով` կախված հագուստի և օրվա ոճի ընտրությունից: Մի քանի գունավոր խաչաձև, հատվող, զուգահեռ կերպով ամրացված մանր ամրակները հիանալի միջոց են 2017 թվականի ձեր ամառային ավարտուն ոճը ստեղծելու համար:

-Վարսահարդարում խեցենման ամրակների /краб/ օգտագործմամբ

Երկար վարսերի համար հիանալի միջոց է խեցենման ամրակների օգտագործումը, որը տալիս է վառ երևակայության բոլոր հնարավորությունները: Եթե դուք ցանկանում եք արագ հավաքել թափված վարսերը, որոնք խանգարում են անընդհատ, ապա հիանալի լուծում է խեցենման ամրակի օգտագործումը, որը չի դադարել նորձև մնալուց նաև 2017 թ. համար:

Այն հավաքում է անգամ բավականին կարճ վարսերը, անգամ եթե դրանք շատ հաստ են կամ շատ բարակ: Խեցենման ամրակները կարող են լինել ցանկացած չափսի՝ խոշորից մինչև շատ մանր, քարերով կամ փայլերով պատված, կամ հասարակ, առանց որևե նախշի և միագույն: Բոլորն էլ հիանալի միջոց են հնարամիտ լուծումներ ստանալու համարի. Օրինակ միայն վարսերի կեսը կարելի է հավաքել ականջին հավասար բարձրությամբ, գեղեցիկ է նաև ծոծրակի վրա, կարելի է ամբողջ վարսերը ոլորել և հավաքել շատ բարձր հատվածում:


    

-Վարսահարդարում ամրակների /заколки/ օգտագործմամբ

Այս ամրակները լավ միջոց են ճակատային հատվածի մազափունջը ցանկացած ուղղությամբ ամրացնելու և դրա միջոցով նոր լուծումներ ստանալու համար: Երկար վարսերն էլ կողային հատվածներում մի քանի ամրակով ամրացնելով՝ դեմքին նոր օվալ և տեսք կարող եք հաղորդել:


    

2017 թ. նորաձև և կրեատիվ լուծում են չինական ձողերը: Դրանք վառ այլընտրանք են կրեատիվ սանրվածքներ ստանալու համար, որոնց հնարավոր տարբերակները ներկայացված են նկարներում:

Նկարներում ներկայացված են մի շարք տարբերակներ, որոնք դուք կարող եք կրկնօրինակել նույնությամբ կամ կիրառել մասնակիորեն, համապատասխանեցնել ձեր գլխի և դեմքի ձևին, համադրել ձեր երևակայության և անհատականության հետ:


    
    

Ֆոտոշարքը դիտեք հղումով Womens hairstyles 2017

Աղբյուրը` https://cool-haircuts.com/
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2796 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ