Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐԵՎՄՏԱԿԱՆԻ ՝՝ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝՝

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
15:31, չորեքշաբթի, 05 հուլիսի, 2017 թ.
ԱՐԵՎՄՏԱԿԱՆԻ ՝՝ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝՝

Պատմությունը մեծամասամբ հարուստա նախադեպերով: Ասենք, ոչ շատ հեռու անցյալում մի խիստ ուսուցողական նախադեպ կա, երբ Խորհրդային Ռուսաստանը կարողացավ պայմանավորվել քեմալական Թուրքիայի հետ ինչ - ինչ քաղաքական - տարածքային կոնկրետ հարցերում, որից ՀՅԴ - ականների գլխավորած Հայաստանը դուրս էկավ շատ մեծ կորուստներով: Բայց էդ պայմանավորվածությունը ոչ թե պատճառ, այլ՝ դաշնակցականների որդեգրած երկակի քաղաքականության հետևանք էր ու վերջին հաշվով մեղավորը ոչ թե պայմանավորվող կողմերն էին, այլ հենց՝ ՀՅԴ- ականները, որոնց սխալ սխալ քաղաքականության հետևանքը էղավ տարածքային կորուստները, որի մեջա մտնում նաև Լեռնային Արցախի հանձնելը Ադրբեջանին:
     Եզրակացությունը անխուսափելիորեն հետևյալնա. ամեն դեպքում մեծ պետությունները ունակ ու կարող են միմյանց հետ պայմանավորվել ու էդ պայմանավորվածությունները ընդամենը հետևանք են, ու ոչ երբեք՝ պատճառ:

Բոլորովին վերջերս, տարի առաջ Վլադիմիր Ժիրինովսկին, ով ներկայացնումա Ռուսաստանում լիբերալ - դեմոկրատական կուսակցության լիդերը, հայերին մի հաղորդագրություն հղեց՝ հիշացնելով, որ Ռուսաստանի հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել: Ցուցադրելով ձևական հակաթուրքականություն, Վ. Ժիրինովսկին թռուցիկ ակնարկեց ՝՝Կարսի պայմանագիր՝՝ հասկացությունը, որի տակ ստորագրել են՝ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ու Քեմալական Թուրքիան: Էդ պայմանագիրը գործումա մինչ օրս ու կողմերից որևէ մեկի կողմից էդ պայմանագրով սահմանված Արաքս - Ախուրյան սահմանագիծը վերանայելու պահանջով հանդես գալու դեպքում, կարելիյա ասել, որ լավագույն դեպքում կսահմանափակվենք պստիկ Կովկասյան պատերազմով, որի մեջ կներգրավվեն պայմանագիրը ստորագրած բոլոր կողմերը: Կասկած չկա, որ Ժիրինովսկու միջոցով ռուսական իշխանությունները ինչ որ պետքա ոչ օֆիցիալ մակարդակով տեղ են հասցնում արևմտական ոչ էնքան հեռատես ուղեղներին ու հենց ուղղակի՝ Սեռժին, ով կազմակերպում էր ուկրաինական ֆաշիստների հետ Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդը, իսկ Երևանում՝ Սասնա ծռեր կոչվող Շապիտոյի կրկեսը:

Ընենց որ, արածաշրջանի բանալին Ռուսաստանի գրպանումա, կուզի սահմանի հարց կբացի՝ պայմանավորվելով Թուրքիայի հետ, կուզի՝ կփագի: Էնքան հեռատես ըլնեյիք, որ անկախությանը դեմ քվեարկեյիք ու սպասեյիք ապահով կերպով մի հարմար պատմական պահի, երբ անձամբ Ռուսաստանին չէր բավարարի հայ - թուրքական սահմանային հարցը, ու իրա ուժի դիրքերից կստիպեր շարժել դեպի Արևմուտք, դեպի ձեր էդքան երազած պատմական Արևմտյան Հայաստան:
     Իսկ հիմա՝ պետք չի բզբզալ: Հե՛չ հարմար ժամանակը չի:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7291 | 0 | 0
Facebook