Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենօրյա Պատգամներ «ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ » Հուլիս 4

ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ
Հեղինակ`
ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ
19:43, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
Ամենօրյա Պատգամներ «ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ » Հուլիս 4

Ինչ որ մարդիկ Դարձ են անվանում, առհասրակ ուրիշ բան չէ, քան հայտնաբերումը Մեծ Բարեկամի: Ինչ որ մարդիկ կրոն են անվանում, ճանաչումն է Մեծ Բարեկամի: Ինչ որ մարդիկ սրբություն են անվանում, նմանությունն է Մեծ Բարեկամի:

Կատարյալ լինել: Կատարելությունը, որ Ես պարտադրեցի բոլորին՝ ասելով. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կարատյալ» … ուրիշ բան չէ, քան Մեծ Բարեկամին նման լինելը.որպեսզի դուք էլ ձեր հերթին՝ Մեծ Բարեկամներ լինեք այլոց նկատմամբ:

Ես ձեր Բարեկամն եմ: Հապա մտածեք, թե ինչ է նշանակում լինել Բարեկամ և Փրկիչ: Բարեկամը, քո պակասությունները տեսնելով, պատրաստ է օգնության ձեռք մեկնելնել՝ քաջալերելով կամ հետ մղելով վտանգը. Նա քաղցր խոսքով ամոքում է վիշտը և խաղաղություն բերում անհանգստացած ու խռովված հոգուն:

Պատկերացրեք, թե ինչ է նշանակում լավ բարեկամը ձեզ համար, ապա և հետևություն արեք, թե որքան ավելին կարող է լինել Կատարյալ Բարեկամը. Անձանձիր, անեսասեր, ամենահաղթ և հրաշագործ Բարեկամը: Եվ այդ բարեկամը ԵՍ ԵՄ:

Եթե Ես ծանոթացնեմ ձեզ Իմ Թագավորության- Մանուկների Իմ Թագավորության և ձեր եկեղեցիների ուսուցումները, ապաերբեմն շատ անհամապատասխան կլինեն: Բայց այն պարզ կանոննորը, որ Ես տվեցի Իմ Հետևորդներին, նրանք սիրով ընդունեցին ու ապրեցին այդ ոգով: Ամեն ինչի մեջ պարզություն փնտրեք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5298 | 0 | 0
Facebook