Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԵԼԻՔՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
11:18, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
ԱՆԵԼԻՔՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

— Մեր գործը պրծա՜վ, — մտածեց մելամաղձոտ մտատանջությամբ մը։
     Սակայն Փանջունի իր հստակատեսությանը մեջ կը սխալեր։ Բուն գործը հիմա պիտի սկսեր։ Երբ քանի մը շաբաթ ետքը ստացավ Կ. Պոլսո հայ թերթերը...
     (Երվանդ Օտյան, Ընկեր Բ. Փանջունի, Գահիրէ, 1938թ.)

1923 թվականին Հովհաննես Քաջազնունին հրապարակեց իրա հայտնի. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՒՈՆԸ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ» գիրքը, որը յուրօրինակ մահախոսական էր հանդիսանում ՀՅԴ՝ որպես կուսակցության գոյության համար, ինչի հետ չէին կարա հաշտվեյին ՀՅԴ - ն արտերկրից ուղղորդող տերերը:

1925 թվականին Գերմանիայում Ադոլֆ Հիտլերը հրատարակումա իրա հայտնի ՄԱՅՆ ԿԱՄՊՖԸ, որը վերաբերում էր գերմանացիների Եվրոպայի Արևելքում մոտ ապագայի անելիքների մասին: Ակնհայտ էր, որ Վերսալյան սիսիտեմը, որի վրա էր հիմնվում հետպատերազմյան ամբողջ իրավահարաբերությունները ու կարգը, ընդամենը իրանից ներկայացնում էր յուրօրինակ զինադադար, որդեղ դժգոհ կողմերը պտի ռևանշիստորեն տրամադրվեյին իրանց հաղթածների հանդեպ:

Լճացման մեջ գտնվող դաշնակցական տեսաբանները ու գործիչները սա հասկանում էին ու ժամանակ ունեյին ծանոթանալու Մայն Կամպֆի բովանդակության ու նպատակների հետ ու ինչ խոսք՝ ծանոթացել են: Ոնցոր ասում են՝ Էշ ըլնի վրեն բեռ դնող կլնի: Դաշնակների ու մնացած հակախորհրդային տարրերի համար նման մի էշ հենց գերմանացիներն էին: Իրանք՝ դաշնակցականնները, իրանցից ոչինչ չէին ներկայացնում: Ոչ ուժ ունեյին, ոչ՝ իշխանություն, ոչ էլ՝ ռեսուրս:
     Բոլշևիկներից ջախջախված, վռնդված, սեփական հանցագործ անցյալի արդյունք հանդիսացող բարոյալքված վիճակից դուրս գալու միակ հավանական ուղին կարար ըլներ որպես գերմանական էշին թառած ճանճ մտնելը Հայաստան ու բազմել իշխանության գահին: Աննպատակ համագործակցություն չի ըլնում ու հարցերի հարցը՝ Ի՞ՆՉ ԿՏԱ ԷԴ ԻՆՁ -ը, միշտա օրակարգում: Գերմանացիների հաղթանակի դեպքում դաշնակները կունենային իշխանություն Խորհրդային Հայաստանի ավերակների վրա, իսկ թուրքերը կունենային ավելի մեծ Թուրքիա ի հաշիվ վասալական Հայաստանի, որի համար տե՛ս 1920 թ. դեկտեմբերի 2 - ի թուրքերի հետ կնքած Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագիրը: Այսինքն, Թուրքիան կստանար լրացուցիչ տարածքներ, իսկ դաշնակները՝ իշխանություն: Պարզա, որ Թուրքիան բնավ դեմ չէր Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագրին հարություն տալուն, մի պայմանագիր, որը բարեբախտաբար անվավեր հայտարարեցին հենց բոլշևիկները, երբ էկան Հայաստանում իշխանության:

ՄԱՅՆ ԿԱՄՊՖԻ հրատարակության հաջորդ տարում՝ 1926 թվականին, լույս տեսավ «ԿՐՆԱ՞ՆՔ ՀԱՇՏՎԻԼ ԹՈՒՐՔԻՆ ՀԵՏ» վերնագրով հայ - թուրքական հարաբերությունների մասին մի տեսական աշխատություն, որի հեղինակը ՀՅԴ գործիչ, ամերիկացի գիտնական Զավեն Նալբանդյանն էր (Զարևանդ):
     Աշխատությունը միանգամից սկսվումա թուրքերի հետ հաշտվելու - չհաշտվելու հնարավորությունների ու այլընտրանքների մասին տեսական դատողություններով, որդեղ հեղինակի հիմնական եզրակացությունը իրան ուշացնել չի տալիս. թուրքին ներել իրա անցյալի համար՝ չի կարելի ու անհնարա, բայց հաշտվել թուրքերի հետ՝ չմոռանալով միաժամանակ, որ թուրքը ջարդարարնա հայերի՝ հնարավորա: Մենակ թե իրանք թուրքերի հետ չեն կարա հաշտեն զուտ էն պատճառով, քանի որ էդ թուրքերը չեն ուզում հաշտվել իրանց հետ: Զարևանդի արտահայտած մտքից տրամաբանորեն բխումա, որ եթե թուրքերը ուզենան հաշտվել իրանց՝ դաշնակցականների հետ, ապա դաշնակցականները պատրաստ են ու կարան հաշտվել թուրքի հետ: Ու դրա համար թող դաշնակներին մեղադրի ամբողջ մարդկությունը, դաշնակցությունը թքած ունի նման կարծիքների վրա: Տե՛ս նշված աշխատությունը՝ էջ 28. նյութի աղբյուր՝ http://www.hhk.am/files/library_pdfs/226.pdf
     Զարևանդի գրքույկը այսպիսով, պատասխան էր հանդիսանում Հովհաննես Քաջազնունու հայտարարությանը:

Ուղղակի չի՛ կարելի չտեսնել, որ ՀՅԴ - ն թուրքերին գործարքա առաջարկել ու Թուրքիան դաշնակցականներին ֆաշիստական շարժման ասեղին նստացնելու հարցում անգնահատելի դերակատարում ունի: Թուրքական կողմից հայերի ըսենց կոչված ոչ արիացի ըլնելու մասին ինֆորմացիան շրջանառելը յուրօրինակ մի հայտարարություն էր, որին պետք էր պատասխանել, որպեսզի պատճառավորվի ֆաշիստական շարժմանը հարելու քայլերը:

Ուշագրավա, որ Զարևանդի իրա էս տեսական նշանակության ու գործողությունների ուղեցույց հանդիսացող գիրքը հրատարակվումա 1926 թվականին՝ ՄԱՅՆ ԿԱՄՊՖԻ հրատարակության հաջորդ տարում, երբ դեռ Հիտլերը՝ որպես սովորական խռովարար, գտնվում էր բանտում, բայց հասցրել էի իրա ասելիքը տեղ հասցներ իրա գրքով անգլիացիներին ու ամերիկացիներին: Հիտլերը ասում էր, որ Գերմանիայի համար 2 ճակատով պատերազմելը անհնարին բանա: Մայն Կամպֆի հեղինակի ակնարկը կամ ուղղակի խոսքը պարզ էր. տվեք մեզ զենք, հետաձգեք ռազմատուգանքների հարցը ու մենք էդ զենքը կուղղենք դեպի Արևելք՝ ընդդեմ բոլշևիզմի: Հետևաբար, քաղաքական նպատակահարմարությունից հելնելով Հիտլերը կարար արիացի հայտարարեր նույնիսկ չուկչիներին: Բայց դե ոչխար պահող չուկչին ինչ արիացի կարա ըլնի: Հիտլերին ռեսուրս՝ դաշնակիցներ էին պետք ու էդ ինքն էր որոշում ումը հայտարարեր արիացի, ումը՝ ոչ արիացի: Պարզա, որ հակաբոլշևիկը կարա օգտագործվի ըստ իր նշանակության, մանավանդ որ էդ հակաբոլշևիկը ինքնա նետվում գերմանացու գիրկը: Իսկ էդ ոչ միայն հարմարա Գերմանիայի համար, այլև՝ ողջունելիյա: Որքան շատ դաշնակիցներ՝ էնքան՝ լավ: Հիտլերը նույնիսկ չխնայեց իրա համախոհ ու զինակից ընգեր Գրեգոր Շտրասերին, ով լրիվ լուրջ էր ընդունել ռասիստական մոտեցումները ու գնդակահարվեց 1934 թվականի հունիսի 30 - ին ԵՐԿԱՐ ԴԱՆԱԿՆԵՐԻ ԳԻՇԵՐԸ: Վերջինս չհասկացավ, որ Հիտլերը իդեոլոգիան էր հարմարեցնում քաղաքականությանը, այլ ոչ թե քաղաքականությունը՝ իդեոլոգիային: Հիտլերյան ռասիսիտական իդեոլոգիայում արտահայտված էր ընդամենը աշխարհաքաղաքական ծրագրերը: Պատահական չէր Հիտլերը իրա Մայն Կամպֆում անգլո - ամերիկյան ազգերի գովքը անում ու հայտարարում էր նրանց որպես, ըսենց կոչված «եղբայրական ռասսա»:

Հերիքա նշել նաև էն փաստը, որ ահագին ռուս մարդ էլ կամավոր կռվելա գերմանական կողմում ԽՍՀՄ դեմ: Այնինչ Հիտլերը հայտարարում էր, որ սլավոնները ցածրակարգ ռասսա են ու ոչ արիացի: Ու ըստեղ արդեն վերջնականորեն խամրումա Հիտլերի՝ որպես Երրորդ Կայսրության՝ Ռայխի, թիվ մեկ «ռասիսիտի» աստղը: Հիտլերը ռասիսիտ չէր: Հիտլերը մեծ քաղաքագետ էր, բայց Ստալինից առավել չէր: Ստալինը կարողացավ պայմանավորվել Հիտլերին իշխանության բերած անգլո -- ամերիկյան տանդեմի հետ ու հանձին նրանց ձեռք բերել դաշնակիցների՝ ընդդեմ Հիտլերի, որից էդքան խուսափում էին հենց անգլիացիները ու ամերիկացիները ու պատերազմից առաջ ոչ մի կոնկրետ քայլով հակաֆաշիստական բլոկ չստեղծեցին ԽՍՀՄ հետ: ԽՍՀՄ ղեկավարությունն էլ ստիպված նրանցից անջատ փորձեց պայմանավորվել Հիտլերի հետ՝ ագրեսիայից խուսափելու նպատակով ու 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրվեց Ռիբբենտրոպ - Մոլոտով պակտը:

Այսինքն հայ - թուրքական հարաբերություները վերանայելու հարց այնուամենայնիվ՝ կար: Բայց դաշնակցական գործիչները էդ հարաբերություններին տալիս էին բացառապես դաշնակցական երանգ, քանի որ բնականաբար չէին ճանաչում Խորհրդային Հայաստանին որպես իրավահարաբերությունների կողմ, քանի որ նրա թիկունքում գտնվում էր Խորհրդային, այսինքն՝ բոլշևիկյան Ռուսաստանը, (Զարևանդի նշված աշխատության մեջ էս մասին կա ուղղակի նշում) է՛ն Ռուսաստանը, որը չեղյալ հայտարարեց Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմաանգիրը ու կնքեց Թուրքերի հետ Կարսի պայմանագիրը, մի պայմանագիր, որը հայության կենսական տարածքային շահերի իրականացման համար հուսալի բանալի կարա ապպահովի, եթե քաղաքական հանգամանքները նպաստավոր ըլնեն:

«Իմ թշնամու թշնամին իմ բարեկամնա» լոզունգով ու հասկացողությամբ Բյուրոն որոշեց գործարքի գնալ թուրքերի հետ նաև էս անգամ: Իզուր չէին մի օրվա մեջ ժամերի տարբերությամբ 2 պայմանագրեր կնքել մեկ ռուսի, մեկ՝ թուրքի հետ 1920 թվականի դեկտեմբերի սկզբի օրերին: Դաշնակցական ճղճիմ ստրատեգիայի համար պետք կգան, երբ դեպքերը հարմար կլնեն:
     Պայմանագիր կնքողները սովորաբար մտածում են ապագայի մասին:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     04.07.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6882 | 0 | 0
Facebook