Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենօրյա Պատգամներ «ՀՈԳԵՎՈՐ ԼԻՈՒԹՅՈՒՆ» Հուլիս 3

ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ
Հեղինակ`
ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ
22:07, երկուշաբթի, 03 հուլիսի, 2017 թ.
Ամենօրյա Պատգամներ «ՀՈԳԵՎՈՐ ԼԻՈՒԹՅՈՒՆ» Հուլիս 3
     Տեր, սիրում ենք Քեզ ու ցանկանում Քեզ համար ապրել մեր ողջ կյանքը: Ի՛մ որդիներ. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»: Այս է իրական հագեցումը ու ճշմարիտ բավականությունը: Հոգևոր իրողությանց այս լիության մեջ է, որ կարող է բավարարվածություն ստանալ, բուժվել ու հանգստություն գտնել սրտով հիվանդը, նվաղածը և սպառվածը: «Տեր, Ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես» . կասեք նաև դուք: «Դու սեղան ես պատրաստել մեր առջև»: Կյանքի Հացը. Կերակուրը՝ երկնքից իջած: Շատ քչերը հասկացան, որ չորս կամ հինջ հազարին կերակրելը՝ պարզ օրինակ էր այն բանի, որ Ես մի օր՝ իբրև կերակուր, կմատուցվեմ, Իմ ժողովրդին: Մտածեք սպասվող այն հրաշքների մասին, որոնք վաղ թե ուշ պիտի հայտնվեն նրանց, ովքեր Ինձ մոտ են հանգրվանել: Ոմանց համար, այս հարյուրավոր տարիները, Իմ ասածներից ու արածներից շատերը դեռևս ծածկված խորհուրդ են մնում: Իմ երկրավոր կյանքից շատ բաներ հոգու աչքով դեռևս չուսումնասիրված տարածք է: Միայն պարզ սրտերին և Ինձ հետ քայլող հոգիներին է, որ այս իրողությունները կարող են հայտնի լինել: Ես այս բաները պահել եմ՝ իրենց իմաստուն ու խորագետ կարծողներից և հայտնել պարզ տղաներին: Ձեր հոգին մի ծանրաբեռնեք աշխարհի մեղքով ու տրտմություններով: Միայն Քրիստոս է, որ կարող է վերցնել այդ ծանրությունները և հաղթանակած դուրս գալ: Ձեր միջավայրի մարդկանց մեջ դուք փնտրեք միայն նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր անկեղծ են, ազնիվ ու քաջ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5703 | 0 | 0
Facebook