Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենօրյա Պատգամներ «ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԻ» Հուլիս 2

ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ
Հեղինակ`
ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ
15:55, կիրակի, 02 հուլիսի, 2017 թ.
Ամենօրյա Պատգամներ «ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԻ» Հուլիս 2
     Ճանապարհը քարքարո՞տ է թվում: Ոչ մի խոչնդոտ չի կարող արգելք լինի քո առաջընթացին: Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն: Արիացիր: Գալիքը տեսնել մի ցանկանա: Այդպես անելով՝ դու կողոպտում ես հավատքը իր սքանչելի գեղեցկությունից: Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում. Ոչ թե տեսնելը, այլ Հավատքն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի: «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»: Այս էր Իմ Խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բրշկելու համար: Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատքը այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչո՞ւ էի Ես – Իմ Թագավորությունը մտնել ցանկացողներին անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել: Հավատքը մանկական վերաբերմունք է: Աշխատիր ամեն բանի մեջ մանկանց նմանվել: Փնտրիր, ջանք թափիր, որ գտնես. Մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ՝ մանկան վստահող հոգին: Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգին, այլև՝ կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար. Նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին. Ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին: «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չեք մտնի»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7115 | 0 | 0
Facebook