Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
10:26, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
     Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ,
     ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
     Մասնագիտական յուրաքանչյուր տոն, անշուշտ, լավ առիթ է, որ գնահատես բոլոր նրանց, ովքեր իրավամբ իրենց գործի նվիրյալն ու անխոնջ ծառան են: Բուժաշխատողների դեպքում առանձնակի գնահատանքի է արժանանում նաև նրանց պատասխանատու առաքելությունը, քանզի նրանցից յուրաքանչյուրը լա՛վ գիտի, թե ինչ ասել է մարդկային կյանքն ու հանուն դրա մինչև վերջ պայքարելը:
     Մարդկային կյանքեր փրկելն ու նրանց առողջությունը վերականգնելը, իրոք, առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում, մասնագիտական հմտություններ և, որ ոչ պակաս կարևոր է, մարդկային բարձր որակներ: Այսօր մենք ունենք առողջապահության ոլորտի բազում այնպիսի մասնագետներ, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվն ու հավատարիմ իրենց երդմանը, ամեն օր կյանք և առողջություն են պարգևում մարդկանց, երջանկացնում հազարավոր ընտանիքների:
     Ու ես վստա՛հ եմ, որ դուք, հարգելի՛ բուժաշխատողներ, այսուհետ էլ կշարունակեք ապրել և աշխատել ձեր կոչմանն ու մարդասիրական առաքելությանը հավատարիմ, կշարունակեք հույս ու հավատ ներշնչել ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց, պայքարել նրանց օր առաջ, ժամ առաջ առողջացնելու և ոտքի կագնեցնելու համար:
     Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին կշարունակի ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերն ու քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատանքային պայմանների բարելավումը և ժամանակակից սարքավորումներով վերազինումը:
     Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1567 | 0 | 0
Facebook