Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ինչո՞ւ է «իմպրեսիոնիստական» արվեստն այդ անունը ստացել

19:40, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Ինչո՞ւ է «իմպրեսիոնիստական» արվեստն այդ անունը ստացել

Շատերը գիտեն, որ ֆրանսիացի մեծ նկարիչներ Մանեն, Ռենուարը, Մոնեն, Պիկասոն և էլի ուրիշներ 19-րդ դարում համաշխարհային գեղանկարչության մեջ նոր ուղղության՝ «Իմպրեսիոնիզմ» -ի հիմքը դրեցին: Բայց քչերն են տեղյակ, որ այս եզրի «մեկնարկը» ծաղրը, ծաղրանքն է հանդիսացել:


     Այդ ժամանակաշրջանում՝ հետագա տարիներին «իմպրեսիոնիզմ» հորջորջված շարժման պիոներները, մերժելով պետական պատկերասրահները, որոնք, նրանց կարծիքով, միայն դասական նկարչության համար էին պիտանի, կազմակերպել էին իրենց սեփական ցուցահանդեսը: Ցուցադրված ստեղծագործությունների մեջ էր նաև Կլոդ Մոնեի «Տպավորություն. արշալույս» կտավը, որը Լուի Լերուայի ուշադրությանն է արժանանում: Արվեստի քննադատ Լուի Լերուան «Շարիվարի» («Ժխոր») երգիծական հանդեսի 1874 թվականի ապրիլի 25-ի համարում պախարակող հոդված է հրապարակում՝ հեգնաբար գործածելով «իմպրեսիոնիստ» («տպավորող») եզրը: Լերուան այս աշխատանքը ոչ միայն չի հավանում, այլև համարում է, որ այն ընդամենը ներկոտած թուղթ է: Հոդվածագիրը ստեղծագործությունը վերլուծում է ցուցահանդեսի երկու այցելուների երևակայական երկխոսությամբ, որի ընթացքում նրանցից մեկն ասում է. «Նկարի անունը «Տպավորություն» է… Ես համոզված էի դրանում, քանի որ տպավորված էի, ես ինքս ինձ ասում էի, որ այնտեղ՝ դրա ներսում, պիտի որ տպավորություն լինի…Եվ ինչպիսի՜ ազատություն: Հաշվարկի ինչպիսի՜ դյուրություն: Նկարի հենքի համար ներկված պաստառն ավելին է, քան այս ծովանկարը»: Մոնեին ու իր համախոհ մյուս նկարիչներին ծաղրի առարկա դարձնելու համար նրանց բոլորին «իմպրեսիոնիստ» եզրույթով պիտակավորած հոդվածագրի մտքով իսկ չէր անցել, որ այդ «պիտակը» ժամանակի մյուս թերթերը կսկսեն գործածել, ու մի օր էլ ծաղրի ենթարկված նկարիչներին այն այնքան դուր կգա, որ նրանք այն սիրահոժար կընդունեն, ու, ի վերջո, նկարչության այդ ուղղությունը «իմպրեսիոնիզմ» անվանը կարժանանա:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5576 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ