Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

13-ամյա պատանի շախմատիստի հաջողությունները

17:58, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
13-ամյա պատանի շախմատիստի հաջողությունները


    
     Byureghavan.am կայքի «Քաղաքի մարդիկ» էջն այս անգամ անդրադարձել է 13-ամյա պատանի շախմատիստ, մշտապես հաջողություններ արձանագրած Արամայիս Ավալյանին:
     «Ինձ դուր է գալիս շախմատ խաղալը, այն հանգիստ սպորտաձև է: Շախմատում ինձ գերում է տրամաբանությունը, կոմբինացիաները: Ես վստահ եմ, որ դառնալու եմ հայտնի շախմատիստ»: Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից: Առաջին մարզիչն է Անդրանիկ Խաչատրյանը: 2011թ-ից մարզումները շարունակում է Աբովյանի շախմատի դպրոցում: Խստումնալից ապագայով, ինքնավստահ պատանու հաջողությունները սկսվել են 2012-ից, երբ մասնակցեց Աբովյանի գավաթի բաց առաջնությանը և 10 տարեկանների մեջ գրավեց 3-րդ տեղը: Նույնը կրկնվում է 2013-ին, այս անգամ գրավում է 2-րդ պատվավոր տեղը: 2014-ին Կոտայքի մարզի առաջնությանը 10 տարեկան տղաների մեջ արժանանում է 1-ին կարգի մրցանակի: 2015-ին Աբովյանի գավաթի ամենամյա մրցաշարում 12 տարեկանների մեջ գրավում է առաջին տեղը: Կոտայքի մարզի շախմատի մրցաշարում 2016-ին՝ 2-րդ տեղ, 2017-ին՝ 1-ին տեղ, իր տարիքային խմբերում: Արամայիսն ունի շախմատային առաջին կարգ: Բյուրեղավանի շախմատի դպրոցի մարզիչ Անդրանիկ Խաչատրյանը հպարտանում է իր նախկին սաների հաջողություններով. «Երբ Բյուրեղավանում շախմատի խմբակը նոր էր բացվում հավաքել էի մոտ 25 երեխա, ամենափոքրը Արամայիսն էր. հիշում եմ պուճուր-մուճուր մի երեխա եկավ ու ասաց, որ ցանականում է շախմատ սովորել: Նա իր առաջին քայլերն էր անում դեպի շախմատի աշխարհ: Այդ ժամանակ սկսեցի խաղալ նրա հետ և զգացի, որ սպասելիքները մեծ է և պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա առաջ գնա: Ծնողներին առաջարկեցի, որ մարզումները շարունակի Աբովյանի շախմատի դպրոցում: Այդ օրվանից անընդհատ հետևում եմ նրա խաղերին և հպարտանում հաջողություններով» -ասում է մարզիչը և վստահեցնում, որ Արամայիս Ավալյան անունը դեռ դեռ կհնչի բարձր մրցասպարեզներում:

Արամայիսը հիմա մարզվում է Աբովյանի շախմատի դպրոցում: Մարզիչն է միջազգային կարգի գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը:
    
     http://www.byureghavan.am/index.php?option=com_content&view=article&id=1937&Itemid=224&lang=am

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
705 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ