Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

Մասիս Նազարյան. «Չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն»

15:14, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Մասիս Նազարյան. «Չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն»
     Մեկ գավաթ թեյի շուրջ տեղի ունեցավ սպասված հանդիպում, հետաքրքիր, անմիջական ու անկեղծ զրույց ՌԴ - ի Եկատերինբուրգ քաղաքի հայկական համայնքի նախագահ՝ Մասիս Խաչիկի Նազարյանի հետ.
    
     Մարդ, ում շրջապատում և համայնքում հարգում են հենց նրա ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐԴ լինելու համար.

    
     Հանդիպումը տեղի ունեցավ Եկատերինբուրգ քաղաքի հայկական նորակառույց Ս. Հովհաննես - Կարապետ եկեղեցու բակում՝ մի տեղ, որտեղ գերիշխում է հայկական ոգին և մի տեղ, որտեղ կարող ես հանդիպել Սվերդլովսկի մարզում բնակվող յուրաքանչյուր հայի.
    
     - Պրն. Նազարյան, մի փոքր ներկայացրեք ինքներդ Ձեզ.
    
     - Ես պարսկահայ եմ.
     Ծնվել եմ Պարսկաստանում և մինչև 7 - րդ դասարան սովորել եմ այնտեղ, բայց արդեն 37 տարի է, ինչ բնակվում եմ այստեղ՝ Եկատերինբուրգում: Իմ մասին կխոսեն իմ գործերը.
     Ընդամենը կասեմ, որ կյանքում ունեմ իմ նշանաբանը՝ «Դու պետք է այնպես ապրես, որ այլ ազգերը տեսնելով քեզ հպարտանան, որ ունեն քեզ նման ՀԱՅ ԸՆԿԵՐ» և հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում եմ.
    
     - Կխնդրեի ներկայացնեիք համայնքը և, ե՞րբ ու ինչպե՞ս նշանակվեցիք Եկատերինբուրգի հայկական համայնքի ղեկավար.
    
     - Օ՜հ, (հիացական բարձր ծիծաղով արձագանքեց) դա երկար պատմություն է: Համայնքը ստեղծվել է 1988 թ. օգոստոսի 21 - 22 -ին. Ինչ - որ անտառում հավաքվեցինք՝ մոտ 200 - 300 հոգի. Այն ժամանակ հեռախոսներ չկային, որ կապ հաստատեինք բոլորի հետ. Մարդկանց հետ հանդիպելով, գրասենկաներ զանգելով՝ հրավիրեցինք. Մեծ ցանկություն կար ստեղծել մի կառույց, որտեղ կկարողանայինք համախմբել մարզի բոլոր հայերին. Երեք թեկնածուներ էինք՝ մեկը ես էի, երկրորդը Արցախից, իսկ երրորդը՝ Գյումրիից էր՝ համայնքի առաջին նախագահը. Ընտրեցինք Դավիթ Պետոյանին՝ այն ժամանակ իմ մոտ ու գաղափարակից ընկերոջը. Հետո 1994 թ. համայնքի նախագահ ընտրեցինք Միշա Մաթևոսյանին, ով համայնքի ներկայիս փոխնախագահն է՝ խելացի ու հրաշալի անձնավորություն, իսկ 1996 թ. ընտրվեցի ես և համայնքը ղեկավարում եմ մինչ օրս. Ասեմ, որ Սվերդլովսկի մարզում ներկա դրությամբ շատ ակտիվ աշխատում է 32 համայնք, սակայն հպարտորեն կարող եմ ասել, որ տարիներ շարունակ հայկական համայնքը եղել է համար ԱՌԱՋԻՆը՝ ԱՌԱՋԻՆ տեղում եղել է ու կա, իսկ դա համայնքի աշխատանքների, գործելաոճի ու պատասխանատվության արդյունքն է.
    
     - Մի փոքր խոսեք թե ինչպե՞ս հղացավ հայկական եկեղեցի կառուցելու միտքը.
    
     - Եթե ավելի անկեղծ լինեմ, այս եկեղեցու փոխարեն ցանկություն կար կառուցել Հայկական Մշակութային Կենտրոն, որտեղ կգործեր և հայկական դպրոցը, և հայկական երգի և պարի խմբակները ու այն անհրաժեշտ կառույցները, որոնք իսկապես կարևորն էին ու առաջնային. Քանի - որ մինչև 2004 թ. մեր եկեղեցական, հայակական տոները նշում էինք ռուսական եկեղեցիներում, իսկ վերջին անգամ 2004 թ - ի ապրիլի 24 - ին, երբ գնացինք ռուսական եկեղեցի ու մեզ արգելեցին ներս մտնել՝ պատճառաբանելով, թե մեր եկեղեցին այլ է, իսկ ձերը՝ այլ, հղացավ այն միտքը, որ պետք է ունենալ մեր Հայկական Եկեղեցին, և հենց 2004 թ - ից էլ սկսեցինք կառուցել այն. Իրականում եկեղեցիների միջև էլ է գնում մեծ պայքար. Եվ փաստացի կարող եմ ասել, որ այսօր ոչ միայն հայեր, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ այցելում են հենց մեր եկեղեցի, իսկ մեր եկեղեցին պարտավոր է ընդունել ու բաց պահել դռները յուրաքանչյուր այցելուի առջև՝ անկախ ազգային պատկանելությունից. Եթե օտարն ընտրում է մեր եկեղեցին՝ ուրեմն նա ընտրել է մեր եկեղեցու հոգին, ուժն ու շունչը, իսկ դա մեր հոգևոր հաղթանակն է.
    
     - Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է Սվերդլովսկի մարզում ապրող հայ երիտասարդը.
    
     - Շատ խելացի հայ երիտասարդներ կան, ովքեր այստեղ սովորում են, ստանում են բարձրագույն կրթություն. Սակայն մենք ունենք ավելի դժվար խնդիր և այդ դժվարությունը կայանում է երիտասարդների համախմբման, միասնականության ու հայրենիքի, ժողովրդի, հայ մարդու հանդեպ պատասխանատվության մեջ. Նրանք պետք է հստակ գիտակցեն, որ ուր էլ լինեն, կյանքում ինչ բարձունքի էլ հասնեն՝ նրանք միշտ ՊԱՐՏՔ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ - ին, և օտարության մեջ լինելով հանդերձ՝ չպե՛տք է մոռանան ՀԱՅ ՄԱՐԴ մնալու մասին, քանի - որ մենք մեր ճակատին կրում ենք ո՛չ թե այն անունը, որով կոչել են մեզ մեր ծնողները, այլև կրում ենքպատվաբեր մեկ ընդհանուր անուն՝ ՀԱՅ անունը, իսկ այդ անունը պահել է պետք ո՛չ թե խոսքերով, ճոխ կենացներով ու բաժակաճառերով, այլ՝ գործով, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով ու ՀԱՅ - ի ԱՐՅՈւՆը սեփական երկաներում մաքուր պահելով.
     Իսկ հայ երիտասարադը պետք է միշտ լինի հպարտ, իսկ գլուխը՝ միշտ բարձր.
    
     - Իսկ ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը .
    
     - Ժամանակն է խելացի ու մտածող երիտասարդների համար ճանապարհ հարթել. Իմ գլխավոր նպատակը համայնքի միջոցով հայ երիտասարդներին համախմբելն է, իսկ նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանա ճիշտ հասկանալ դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը. Դա է իմ այսօրվա նպատակը.
    
     - Ձեր խոսքը, կամ մաղթանքը, որը կցանկանայիք հղել ՀԱՅ ՄԱՐԴուն և ընդհանրապես.
    
     - Ես շատ ռադիկալ մարդ եմ և գտնում եմ, որ հենց ՀՀ - ի ներսում պետք է մենք ուժեղ լինենք. ՀՀ - ում մեր պետական այրերը պետք է մեկ առ մեկ մտածեն, որ ո՛չ մի ռուս, կամ ո՛չ էլ որևէ այլ ազգ մեզ պետք չէ, որպեսզի մենք հզոր ու ուժեղ երևանք. Այսօր թշնամին մեզանից սովորում է ինչպես աշխատել ու ցավոք սովորելով էլ աշխատում է մեր դեմ, իսկ դա մեր թուլությունն է. Գիտե՞ք, չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն և այն օգտագործել հանուն սեփական շահի, քաղաքական հայացքների ու սեփական անձի վարկանշի բարձրացման համար. Ցավոք պիտի նշեմ, որ մեր պատկան մամինները և պետական այրերը վարում են սխալ քաղաքականություն, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք.
     Տեսե՛ք, ընդամենը մեկ օրվա մեջ մենք ունեցանք չորս զոհ, իսկ ինչու՞ հաջորդ օրը թշնամին չունեցավ կրկնակի զոհեր, որ օտարության մեջ թշնամուն ցույց տայինք, որ մեր մեկ զոհի դիմաց դուք կստանաք կրկնակին, կամ ավելին. Ի՛նչ, խնդիրը նրանում էր, որ փամփուշտը փո՞ղ արժեր, այդ դեպքում ի՞նչ արժեք ունի ՀԱՅ ԶԻՆՎՈՐ - ի ԿՅԱՆՔը.
     Եկեք այս մասին մտածենք, որ չկոտրե՛նք մեր տղաների անկոտրում կամքն ու մարտական ոգին.

     Վերջապես հստակ գիտակցել է պետք, որ երբ ՔՈ ՆԵՐՍը ՈՒԺԵՂ Է՝ ԴՈՒ ՈՒԺԵՂ ու ՀԶՈՐ ԵՍ ԴՐՍՈՒՄ, իսկ եթե ՆԵՐՍը ԹՈւՅԼ Է՝ ԴՈւ ԹՈւՅԼ ԵՍ ԱՄԵՆ ՏԵՂ.
     Այն, ինչ անում ես քո հայրենիքի համար՝ պետք է անես անշահախնդիր, իսկ այսօր 90% - ը մտածում է իր սեփական շահի մասին.
     Օրինակ, օտարության մեջ մեր համայնքն իր գործելաոճով թշնամուն, ադրբեջանցուն ստիպում է իրեն վատ զգալ և բոլոր հնարավորին տարբերակներն այդ հարցում մենք օգտագործում ենք.
     Միշտ էլ ողջ խնդիրը ՀԱՅՐԵՆԻՔ - ի, ԱԶԳ - ի ու ԺՈՂՈՎՐԴԻ հանդեպ ՎԵՐԱԲԵՐՄՈւՆՔ - ի մեջ է եղել.
     Եկեք ո՛չ թե բառերով հայրենիք հզորացնենք, այլ հզորացնենք ու ուժեղացնենք գործով, իրար օգնելով՝ բացառելով միմյանց հանդեպ «թուրքին հարիր նախանձ» ը.
     Որպես ՀԱՅ՝ իմ միակ ու գլխավոր ցանկությունն է համախմբված կերպով ՀԱՅԱՍՏԱՆը դարձնել ՈՒԺԵՂ.
    
    
    
     Հեղինակ՝ Արուսյակ Մանուկյան, ք. Եկատերինբուրգ
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1038 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ