Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴ՝ ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆ

02:15, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴ՝ ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆ

Հիշենք անուն առ անուն. ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆ: Ազատը Կոտայքի մարզի գյուղ Կամարիսից է։ Վաղուց որոշել էի նրա համեստ մայրիկին՝ տիկին Վեհանուշին այցելել, ու անընդհատ հետաձգվում էր: Դեռ այն ծանր օրերին, երբ ուսումնասիրել էի հերոսի էջը, այս բառերը մխրճվել էին սրտիս մեջ: Ու երբ Աբովյան քաղաքում 13.04.2017թ. հերոսների մեծարման երեկոյի ընթացքում ծանոթացա նրա մայրիկի հետ, այս բառերը կրկին հիշեցի: Ընկերները պատմում են, որ դիրքերում եղած ժամանակ թշնամու զինվորները մեր հերոսների անուններ են բարձրաձայն գոչել, մի օր էլ բոլոր անունների հետ նաև ԱԶԱՏ են գոչել, Ազատն ասել է. «Տեսնում եք, ապագա հերոսին են կանչում», ու իր ծառայած վայրի ամեն ծառ ու քարի վրա նշել է անունը ՝ ԱԶԱՏ՝ ասելով, թե սերունդները թող իմանան՝ ով է այստեղ կռվել:
     Մտածում ես, մի՞թե տղաները ներքուստ զգացել են կամ էլ ավելին են իմացել, ինչը տարան իրենց հետ:

Ազատ Սիմոնյանի վերջին գրառումը
     19 օգոստոսի 2015թ․
     «Կարոտ հոգիս տխուր է, սիրտս՝ ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում։ Կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում։ Մի՛ փնտրեք, աչքեր, զուր են ձեր ջանքեր, տունս չեք գտնի, այն շատ հեռու է։ Այնտեղ՝ տանս մեջ, որդու կարոտից մայրս է լալիս։ Մի՛ լացիր, մայրիկ, մի օր տուն կգամ, երդվում եմ, մայրիկ, մի օր տուն կգամ, ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ...»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
553 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ