Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

«Իմ անկեղծ «ես»-ը». ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյան

info
Հեղինակ`
info
23:19, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
«Իմ անկեղծ «ես»-ը». ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյան
    
Գավառի պետական համալսարանի «Վերնատուն» ակումբի շրջանակներում «Իմ անկեղծ «ես» -ը» խորագրի ներքո Ձեզ ենք ներկայացնում ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի հետ անցկացրած հարցազրույցը։
    
     - Անկեղծ «ես» -ի Ձեր՝ սահմանումը։
    
     - Եթե ես մաթեմատիկայի սահմանում տամ, դա պետք է վերաբերի բոլորին անխտիր, որովհետև մաթեմատիկայում այդպես է։ Իսկ ամեն մեկի համար առանձնահատուկ այդ սահմանումը միգուցե փոխվի։ Անկեղծության ամենատիպիկ արտահայտությունն ինձ համար քրիստոնեական վարքագծի դրսևորումն է։ Չխաբել, չստել, անկեղծ լինել, շիտակ լինել։ Թույլ մարդու համար անկեղծություն չկա։ Անկեղծությունը հատուկ է ուժեղներին, որովհետև եթե դու հոգով ուժեղ ես, դու ոչինչ չես թաքցնում, ակամայից դառնում ես անկեղծ։ Թուլությունն իր մեջ շատ կեղծավոր, խորամանկ, ըստ իրավիճակի դրսևորում է։ Այս առումով կարծեք թե ըստ մարդկային տիպերի կարելի է այդ անկեղծությունը բաշխել։ Դա շատ հզոր հատկանիշ է, որովհետև իմ կարծիքով շատ քաջ պիտի լինես անկեղծ լինելու, ավելի քաջ՝ ինքդ քո հետ անկեղծ լինելու համար։ Եվ այն մարդիկ, ովքեր իրենք իրենց հետ անկեղծ չեն, բացառված է, որ կարողանան անկեղծ լինել դիմացինի նկատմամբ։
     Սա ընդհանուր առմամբ մարդկային ամենապիտանի հատկությունն է, որը պետք է և՛ հարաբերությունների մեջ, և՛ վարվեցողության մեջ, և՛ գործընկերային ընկերական ցանկացած հարաբերություններում։ Ինչպե՞ս լինել անկեղծ... Պետք է ապրել այնպես, որ ոչինչ չունենաս թաքցնելու, մտածել և արտահայտվել այնպես, ինչպես հոգիդ է թելադրում։ Սա կարծեք թե ապրելաոճ է, կենսաոճ է, որը կրկին բնորոշ է ուժեղ մարդկանց։ Թուլությունը անկեղծության հետ ճանապարհ չունի գնալու։ Սակայն ուժեղ և անկեղծ է ցանկացած գիտնական, գյուտարար։ Երբ շփվում ես ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող անձանց հետ, առաջինը, որ նկատում ես, անկեղծությունն է։ Ասում ես՝ «որքա՜ն շիտակ մարդ է, ի՜նչ պարզ է, մի՞թե ինքն է ստեղծել այս խորը տեսությունները» ։ Հետո ես հասկանում, որ անկեղծությունն ամենամեծ խորությունն է։
    
     -Անկեղծությունը դաստիարակելի է՞։
    
     - Դաստիարակության մեջ շատ մեծ տեղ եմ տալիս ընտանեկան դաստիարակությանը։
    
     - Ինչպե՞ս գտնել «Ես» -ի մեջ մտնելու բանալին։
    

     - Դա յուրովի է։ Ես պատրաստի դեղատոմս չունեմ որևէ մեկին առաջարկելու։ Բայց իմ կարծիքով՝ սերնդի կրթական գործընթացում շատ կարևոր է մանկական դաստիարակությունը։ Վաղ տարիքային խմբում երեխան տեսնում է, որ իր ծնողը կատարել է մի բան, ներկայացնում է մեկ այլ բան, բամբասում է հարևանից, բայց երբ հարևանը ներս է մտնում, նա դիմավորում է լայնաժպիտ։ Ա՛յ սա, ոչ մի կրթօջախ չի կարող ասել՝ չի կարելի։ Նա տեսել է՝ լավ էլ կարելի է, աշխարհը դրանից շուռ չեկավ։ Ընտանիքում պետք է սովորել չստել, չխաբել, որ դառը ճշմարտությունն ամենաքաղցր ստից էլ քաղցր է։ Եկեք կատարենք այն, ինչ տեսնում ենք, ասենք այն, ինչ մտածում ենք։ Երանի թե աշխարհում սուտը չլիներ, աշխարհն իրոք դրախտի կվերածվեր։
    
     Հարցազրույցը վարեցին ԳՊՀ ուսանողներ
     Սիրուշ Սարգսյանը և Հովհաննես Օհանյանը։
Աղբյուրը` 17.06.2017
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
541 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ