Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զարմանք հարուցող և անհավանական ենթադրությունների դրդող ստեղծագործություն

15:30, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
Զարմանք հարուցող և անհավանական ենթադրությունների դրդող ստեղծագործություն

Սկավառակաձև առարկան երկնքից լույսի ճառագայթներ է առաքում Հիսուսին և նրան մկրտող Հովհաննես Մկրտիչին: Այս նկարը գտնվում է Անգլիայի Քեմբրիջի համալսարանի Ֆիցուիլյամի թանգարանում: Այս ստեղծագործության հեղինակը ֆլամանդացի նկարիչ Արենտ դե Գելդերն է: Հեղինակն այն վրձնել է 1710 թվականին:
    
    
Նկարում պատկերված սկավառակը դասական պատկերացման թռչող ափսեի է նման: Արծաթագույն այս առարկան լույսի շողեր է նետել Հովհաննես Մկրտիչի ու Հիսուսի վրա: Ի՞նչը կարող էր նկարչին ներշնչել աստվածաշնչյան թեման ու թռչող ափսեն զուգորդելուն, մի՞թե 18-րդ դարի սկզբում էլ են եվրոպացիները թռչող ափսեներ կամ այլմոլորակայիններ տեսել: Մի՞թե նկարիչը հավատացել է արտաերկրային քաղաքակրթության գոյությանն ու իր այս նկարով ցանկացել է ասել, թե մարդիկ այլմոլորակայիններին են աստվածացրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7396 | 0 | 0
Facebook