Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե պետքը լինի՝ մեր մյուս զավակին, եղբորն էլ կուղարկենք պատերազմի և մենք էլ՝ ծեր թե՜ ջահել, կին, թե՜ տղամարդ, զենք կառնենք

23:25, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Եթե պետքը լինի՝ մեր մյուս զավակին, եղբորն էլ կուղարկենք պատերազմի և մենք էլ՝ ծեր թե՜ ջահել, կին, թե՜ տղամարդ, զենք կառնենք
     ԵՍ ԵՂԵԼ ԵՄ Ապրիլյան պատերազմում զոհված կամավորականներից և զինծառայողներից ավելի քան 70-ի աընտանիքներում և նրանցից ո՜չ մեկի ընտանիքում, ինձ մի օր չասեցին, որ իրենց զավակը չպիտի «ղարաբաղցիների» համար զոհվեր, կամ «Ղարաբաղի» համար զոհվեր, ոչ էլ ասել են թե իրենց որդին, զավակը, ամուսինը, եղբայրը..... Հայաստանի կառավարության, նախագահի, կամ ինչ-որ չինովնիկի մեղքով /կամ համար/ ա զահվել:
     Փոխարենն ասում են՝ «Շատ ցավալի է, որ այսպես է եղել, բայց եթե կրկին պետքը լինի, մեր մյուս զավակաին, եղբորն էլ կուղարկենք պատերազմի և մենք էլ՝ ծեր թե՜ ջահել, կին, թե՜ տղամարդ, զենք կառնենք, համազգեստ կհագնենք և կհասնենք առաջնագծին օգնության, որպեսզի հարկ եղած դեպքում, մե՜նք զոհվենք և մեր կյանքը տանք, ոչ թե մեր մատղաշ սերունդը»: ԹՈՂԵ՜Ք ես ասեմ, որ իրենց որդու, ծնողի, եղբոր, ամուսնու մահը ապրած այս մարդիկ իրենց մաշկի վրա ավելին են զգացել քան ԴՈՒՔ:
     ԴՈՒՔ ինչան էլ ձեր հայրենիքը և երկիրը սիրեք և մահերը սգաք՝ որդեկորուս մայրերի և ջահել հասակում այրիացած խեղճ կանանց չափ չե՜ք կարող ցավ քաշել ու զգացմունքները զգալ:
     ՁԵԶ ՄԻ՜ ՀԱՄԱՐԵՔ «ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5845 | 0 | 0
Facebook