Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՉԿԱ՛ ՀԱՅ ԴԱՏ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:31, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
ՉԿԱ՛ ՀԱՅ ԴԱՏ

Մտքներիցդ հանեք: Ու ինչքան շուտ՝ էնքան լավ:

Նման «դատը» հորինվելա բրիտանական դիվանագիտության կողմից որպես ըսենց կոչված «Արևելյան հարցի» բաղկացուցիչ մաս 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո: Էդ հարցը և ո՛չ մի հայ քաղաքական ուժի ու կուսակցության նախաձեռնությանը չի պատկանում:

Իրա հերթին «Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով: Էս էրկու իրաից անբաժան հասկացությունները մոգոնվածա էղել բրիտանական դիվանագիտության կողմից հատուկ քաղաքական նպատակներով, որպեսզի շահարկվի բացառապես հոգուտ Բրիտանական կայսրության աշխարհաքաղաքական նպատակների համար:

Դաշնակցական Բյուրոն, քանի որ ստեղծվելա բրիտանական հետախուզության ջանքերով, մինչ օրս իներցիայով շրջանառումա էդ տխմար հասկացությունը հօգուտ իրա հովանավոր տերերի, որի պատճառով էլ տեղի ունեցավ հայության գենոցիդը ու հայրենազրկումը: Դաշնակցությունը՝ էդ հանցավոր կուսակցությունը, գոյություն ունի բացառապես էն պատճառով, քանի որ հայության անգրագետ, միաբջիջ մասսան անգիտակցաբար ընդունում ու կրկնումա դաշնակցական բարբաջանքը, թե իբր կա ըսենց կոչված «հայ դատ»: Էդ տգիտությունից ու տհասությունիցա սնվում Դաշնակցությունը, որը ըստ էության իրա ճղճղիմ գոյությունը երկարաձգելու ուրիշ ուղի չունի:

Դաշնակցականների գոյությանը միակ պայմանը էդ մարդկանց քաղաքական մտածողության հարցում տիրապետող բացարձակ տգիտություննա: Էս դեպքում տգիտությունը չգիտացված հանցանքա, քանի որ մարդիկ գործում են իրանց տգիտությամբ զինված՝ սեփական ու ազգային շահերի դեմ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     17.06.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3099 | 0 | 0
Facebook