Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արտ Ֆեստ». ներկայացվել են կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի մասնակիցների աշխատանքները

Art Fest
Հեղինակ`
Art Fest
21:41, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
«Արտ Ֆեստ». ներկայացվել են կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի մասնակիցների աշխատանքները

Հայաստանի նկարիչների միությունում «Արտ Ֆեստ» փառատոնի շրջանակներում բացվել է կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես /գեղանկար, բատիկա, քանդակագործություն, լուսանկարչություն և այլն/:


    

Այս բնագավառում փառատոնը ստացել է մոտ 250 հայտ, որոնցից միայն 104-ն է հաղթահարել առաջին փուլը:

Ժյուրիի անդամ, լուսանկարիչ Սամվել Սևադան ողջունելով մասնակիցներին և կազմակերպիչներին, նշեց, որ շատ լավ աշխատանք է տարվել՝ համատեղելով արվեստի տարբեր ժանրերը:


    

-Պետք է ասեմ, որ անցած տարիների համեմատ շատ լավ առաջընթաց կա և՛ քանդակի, և՛ գեղանկարչության բնագավառում: Իհարկե նույնը չէի ասի լուսանկարչության մասին: Պետք է մի քիչ խրախուսենք մեր լուսանկարիչներին, որ ավելի մեծ ավյունով աշխատեն, -ասաց Սամվել Սևադան:


    

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էլ իր հերթին նշեց, որ շատ ուրախալի փաստ է, որ Երևան քաղաաքում անցկացվում են նման երիտասարդական միջոցառումներ՝ որոնք ավյունով լեցուն են: Նա մասնակիցներին մաղթեց նաև միջազգային հարթակներ:


    

-Ցանկանում եմ բարի ընթացք մաղթել փառատոնին և յուրաքանչյուր մասնակցի, որովհետև այդպես է սկսվում հանրայնացումը, -եզրափակեց Երևանի փոխքաղաքապետը:

Քանդակագործ Գրիգոր Դարբինյանն «Արտ Ֆեստ» -ին մասնակցում է երկրորդ անգամ: Առաջին անգամ մասնակցելիս իր աշխատանքը ճանաչվել է լավագույնը:


    

-Այս տարի ներկայացրած ստեղծագործությունս կոչվում է «Արվեստանոցում»: Ներկայացրել եմ Սալվադոր Դալիին, փորձել եմ ցույց տալ իր կերպարը, թե ինչպիսին կլիներ նա իր արվեստանոցում: Աշխատել եմ 10-15 օր: Տեխնիկապես այն մի քանի օրվա աշխատանք է, պարզապես միտքն է երկար ժամանակ խլել, - Culture.AM-ի հետ զրույցում ասաց արվեստագետը:

Աղբյուրը` culture.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5216 | 0 | 0
Facebook