Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԹԱՐՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20:40, կիրակի, 12 օգոստոսի, 2012 թ.
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԹԱՐՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ավարտվեցին փայլուն կազմակերպված Լոնդոնի 30-րդ ամառային օլիմպիական խաղերը: Ավարտվեցին ոչ պաշտոնական թիմային հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականի համոզիչ հաղթանակով: Որոշ մարզաձևերում չինացիները կրկին զարմացրեցին բոլորին իրենց անմարդկային ձեռքբերումներով: Ռուսները խաղերից առաջ խոսք էին տվել 23 ոսկե մեդալով զբաղեցնել 3-րդ տեղը: Նրանք կարողացան 24 ոսկե մեդալ նվաճել, սակայն շրջանցել գերազանց պատրաստված Մեծ Բրիտանիայի հավաքականին չկարողացան:

Բացի Ուսեյն Բոլտի, Էլլիսոն Ֆելիքսի, Լիի Մինգուեյի, Դեվիդ Ռուդիշայի, Մայքլ Ֆելփսի, ԱՄՆ բասկետբոլի և աթլետիկայի հավաքականների փայլուն ելույթներից, պետք է նշել մի քանի մարզիկների անուններ, որոնց հայտնվելը պատվո պատվանդանի գլխավոր աստիճանին, հարուցեց միջազգային մարզասեր հասարակության հաճելի զարմանքը: Խոսքն առաջին հերթին գնում է 15-ամյա հրաշամանուկ, արդեն օլինպիալան չեմպիոն, լիտվացի լողորդուհի` Ռուտա Մելիուտիտեի մասին, որն ևս մեկ անգամ ապացուցեց տաղանդի առկայության և միջոցների բացակայության պայմաններում հաջողության հասնելու հնարավորության փաստը: Նախադեպ, որը պետք է ոգևորի մարզումների համար պիտանի մարզադահլիճներ և սարքավորումներ չունեցող մեր շատ տաղանդաշատ մարզիկների:

Պետք է նաև նշել 17-ամյա ռուս մարմնամարզուհի Ալիյա Մուստաֆինային, որն իր քրտնաջան աշխատանքով և պայքարի ոգով ընդդեմ ամերիկուհի և չինուհի ֆավորիտների, կարողացավ տիրանալ օլիմպիական ոսկուն:

Անակնկալ էր նաև հանճարեղ ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևայի մրցելույթը, սակայն որի դեմքի արտահայտությունից կարելի էր զգալ Լոնդոնում բրոնզից բարձր մեդալ նվաճելու անկարողությունը:

4#100 տղամարդկանց և կանանց փոխանցումավազքում, Ջամայկայի և ԱՄՆ հավաքականները սահմանեցին նոր աշխարհի ռեկորդներ: Իսկ մարաթոնյան վազքում իր հաջողությունը տոնեց Սթիվեն Կիպրոտիչը` Ուգանդա (իմիջիայլոց սա Ուգանդայի միակ մեդալն էր):

Հայաստանի օլիմպիական հավաքականը հայրենիք է վերադառնում 1 արծաթե և 2 բրնզե մեդալներով: Հակասական արդյանք, որը իրավացիորեն ոչ բոլորին է գոհացնում:

Առաջին մեդալը մեզ բերեց Հռիփսիմե Խուրշուդյանը, որի բրոնզը խափանեց մեր ծանրորդների ցույց տված, արդեն բավականաչափ խոսակցությունների առիթ հանդիսացած զրոների խայտառակ շարանը: Նույն օրը 21-րդ դարում առաջին անգամ օլիմպական խաղերում Հայաստանի հավաքականը ունեցավ արծաթե մեդալ: Մինչև եզրափակիչ հասավ և պարտություն կրեց հունահռոմեական ոճի ըմբիշ` Արսեն Ջուլֆալակյանը: Մեկ օր անց բրոնզե մեդալի արժանացավ մեր մյուս հունահռոմեական ոճի ըմբիշ, երիտասարդ Արթուր Ալեքսանյանը:

Անկախ այն հանգամանքից, որ համեմատ Պեկինի խաղերի Հայաստանի հավաքականը մեդալի գույն փոխեց, պետք է արձանագրել որոշակի ձախողում, որովհետև երբ համեմատում ես կատարված ծախսերը և ստացված արդյունքները` ապա ոչ մի դրական բան չես տեսնում: Այդ պատճառով էլ կոչ եմ անում մեր բոլոր մարզիկնորին, լինել ավելի ինքնամոռաց և անձնվեր սեփական գործի հանդեպ և հասարակությանը տեղիք չտալ տարաբնույթ բանբասանքների համար: Իսկ պաշտոնյաներին պետք է խնդրել, որպեսզի նրանք ուշադիր լինեն և հետևեն, որ բոլոր գումարները ծախսվեն նպատակային և հանգեցնեն տրամաբանական արդյունքի:


    

Հ.Գ.

Իհարկե օլիմպիական խաղերը ամբողջությամբ օնլայն հեռարձակվում էին ինտերնետով: Սակայն շատ են այն ՀՀ քաղաքացիները, որոնք չունեն մարդկության այդ գլոխգործոցին հաղորդակցվելու միջոց, և "Գեներալի աղջիկը" ու "Տիգրանի մոլորակը" սերիալների փոխարեն դիտում էին օլիմպիական խաղերը մեր "բարեկամ" արևմտյան հարևան երկրի TRT-3 սպորտային ալիքով:

Հ1-ի սիրելի գործընկերնե'ր. օլիմպիական խաղերը տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ: Օրեկան ընդամենը 2-3 ժամ դրանք հեռարձակելը հանցագործություն է մարզասեր հայ հասարակության հանդեպ:


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Ուսեյն Բոլտ
Ուսեյն Բոլտ
Դեվիդ Ռուդիշա
Դեվիդ Ռուդիշա
Էլլիսոն Ֆելիքս
Էլլիսոն Ֆելիքս
Ռուտա Մելիուտիտե
Ռուտա Մելիուտիտե
Ելենա Իսինբաևա
Ելենա Իսինբաևա
Հռիփսիմե Խուրշուդյան
Հռիփսիմե Խուրշուդյան
Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյան
Արթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5904 | 0 | 0
Facebook