Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում իրագործվելու է «Խոստումնալից երիտասարդություն» միջազգային ծրագիրը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
07:15, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Հայաստանում իրագործվելու է «Խոստումնալից երիտասարդություն» միջազգային ծրագիրը
    
7 июн, 2017 в 12: 45

     Օրերս Հայաստանում տեղի ունեցավ «Խոստումնալից երիտասարդություն» անվանումը կրող միջազգային միջմշակութային փոխանակման ծրագրի նախապատրաստական փուլը, որի առիթով Հայաստան հատուկ ժամանել էին մասնակից երկրների ներկայացուցիչները՝ Հոլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Ավստրիայից: Հայաստանում նրանց դիմավորեցին հայաստնյան կողմի մասնակիցները։
    
     Այցի շրջանակներում երկրների երիտասարդ ներկայացուցիչների հետ քննարկվել է առաջիկայում՝ հուլիսի ամսին կայանալիք երիտասարդական նախագծի մանրամասները: Ներկայացուցիչները եղել են նախագծի անցկացման վայրերում, հանդիպել ծրագրում ներգրավված անձանց և գործընկերներին, քննարկել անցկացվելիք միջոցառումներին վերաբերող ծրագրային դրույթներն ու կարեւոր հարցերը:
     Հանդիպումներից հետո գործընկերները ծրագրի կազմակերպիչ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» /Bright Future/ հոլանդական երիտասարդական հասարակական կազմակերպությանն իրենց վստահությունն են հայտնել, նշելով, որ ծրագիրը չափազանց յուրահատուկ է, լեցուն զանազան անակնկալներով ու նաև առաջացնելու է բավական մեծ հետաքրքրություն հասարակության տարբեր շերտերում՝ թե Հայաստանում, թե՛ Եվրոպայում եվ թե՛ Ռուսաստանում: Այս երիտասարդական մասշտաբային միջազգային նախագիծը հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալ ոչ միայն ներգրավված երկրների մշակութային ավանդություններին, ուսումնական և այլ առանձնահատկություններին, այլեւ այն նոր հարթակ կլինի տարբեր ազգություններ ունեցող երիտսարդների համար կապեր ստեղծելու և հետագա համատեղ գործունեություն ծավալելու համար:
     Յոթօրյա այս նախագծի շրջանակներում կհյուրընկալվեն, ինչպես նաև ծրագրին իրենց աջակցությունը կցուցբերեն հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը, Տերյան կենտրոնը, Հայ կրթական հիմնարկության տնօրինությունը, «Լունար» արծաթյա զարդեր արտադրող հայկական ընկերությունը, «Anna Designer» -ը,
     «ZH NINEL» ձեռագործ աքսեսուարներ և զարդեր արտադրող կազմակերպությունը, Ծիրանէ հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող երիտասարդ, բայց խոստումնալից ընկերությունը,
     «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերության ներկայացուցիչները, Թալիանի իտալական բարձրակարգ ակնոցներ արտադրող ընկերությունը, «Գլաձոր» հանգստյան տունը, «Մեգերյան Գորգեր» ընկերությունը, Մեր Տուն ՀԿ, «Ֆեդեքս» ընկերությունը, Կարապետյանի պարի դպրոցը, «Յուքոմ» ընկերությունը, և ուրիշներ։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ակտիվ համագործակցություն Հայ-Ռուսական (Սլավոնական) հալասարանի, Գլաձոր համալսարանի, ինչպես նաև Պիֆագոր ուսումնական կենտրոնի հետ։
     Ծրագրի կազմակերպիչներն առավել քան վստահ են, որ նման մեկնարկով շփումները շարունակական են լինելու նաեւ ծրագրի շրջանակներից դուրս, իսկ ձեռք բերված պրակտիկ փորձն ու գիտելիքները մասնակիցներին հնարավորություն կտան խորապես ուսումնասիրել միմյանց երկրների մշակույթը, ազգային առանձնահատկությունները, ապրելակերպը, առօրյան, խոհանոցային հմտությունները, կրթական համակարգը և այլ առանձնահատկությունները:
     Նախապատրաստական աշխատանքների փուլը ետևում է մնացել, «Խոստումնալից երիտասարդություն»
     մշակութային փոխանակման այս ծրագիրը կանցկացվի Հայաստանում՝ հուլիսի 4-ից 10–ը:
     Միջոցառման մանրամասներին «Նիդերլանդական օրագիրն» անրադառնալու է:
    
    
(«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության նախաձեռնած «Խոստումնալից երիտասարդություն» միջազգային մշակութային փոխանակման ծրագիրն ավելի հագեցված դարձնելուն
     աջակցելու են' "Գագիկ Ծառուկյան" բարեգորցական հիմնադրամը, "Արաքս " թռչնաֆաբրիկան, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանը, "Մեր տուն" հ/կ-ն, «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերությունը, "Ծիրանէ" հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, Crystal Resort Aghveran
«Լունար-Սիլվեր» արծաթյա զարդեր արտադրող հայկական ընկերությունը, Ucom ընկերությունը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը.
     Միջոցառման Ինֆորմացիոն հովանավորն է ' «Նիդերլանդական օրագիրը»):
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3325 | 0 | 0
Facebook